Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոս Սեֆիլյանի եվրոպական անձնագիրը չեն ցանկացել վերադարձնել

Ապրիլ 07,2015 21:15

Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» բերման ենթարկված անդամներից ազատ են արձակվել միայն երկուսը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանն ու Կարո Եղնուկյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին պատմեց, որ Թորոս Սեֆիլյանին բերման էին ենթարկել Ժիրայր Սեֆիլյանի տանը խուզարկելուց հետո. «Խուզարկության պահին եղել է Ժիրայր Սեֆիլյանենց տանը: Ազատ արձակելուց հետո, ոստիկանությունում նույնիսկ նրա անձնագիրը չէին ցանկանում վերադարձնել,մինչեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբանները չեկան, Թորոս Սեֆիլյանի եվրոպական անձնագիրը հետ չտվեցին»:

Գագիկ Սարուխանյանի խոսքով, Կարո Եղնուկյանը հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքով հարուցված քրեական գործում որպես վկա է ներգրավված. «Որպես վկա քննում են, բայց որպես կասկածյալ են: Կարո Եղնուկյանը այդ գրասենյակի տարածքի սեփականատերն է, որը տրամադրել է Հիմնադիր խորհրդարանին»:

Գագիկ Սարուխանյանը պատմեց նաեւ, որ այսօր եւս երկու ակտիվիստ քննչական կոմիտե ներկայանալու ծանուցում է ստացել: Ըստ նրա, այդ երիտասարդները «Հիմնադիր խորհրդարանի» կենտրոնական գրասենյակի գիշերային հերթապահներն էին. «Տղաները գիշերը հերթապահության էին մնացել շենքում: Նրանցից մեկի՝ Տիգրանի վրա քննիչը բարձր ձայնով գոռացել էր, քննությունն այսօր կիսատ է մնացել, վաղը փաստաբանի հետ կգնա: Այս երկու երիտասարդներն էլ որպես վկա են ներգրավված: Քննչական կոմիտեի նպատակն է՝ անփորձ երիտասարդներից մեկ-երկու ավելորդ բառ կորզելը»:

Հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 5 անձ։

Քննչական կոմիտեից հայտնում են, թե ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գեւորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    “Նրանցից մեկի՝ Տիգրանի վրա քննիչը բարձր ձայնով գոռացել էր ”

    ամոթ քննիչին

  2. Delea Organizacion says:

    Ո՛վ հայ ժողովուրդ, դուրս ե՛կ այս դարավոր թմբիրից, կազմակերպի՛ր քո որդիների հավաքական ուժը: Վերականգնի՛ր քո կորցրած դերն ու արդարությունը և հաստատիր քո անկախ պետականությունը, այն պետք է ոչ միայն քեզ՝ այլ նաև ողջ աշխարհին: Այլևս դու չես կարող գոյատևել այս ստրկական և կամակատար վիճակում: Այն արժեքները, որոնցով պարտադրված դու կենցաղավարում ես, քեզ տանելու են կործանման: Ուստի ժամն է վերադառնալու քո իրական կերպարին, քո ստեղծած մշակութային բարձրորակ չափորոշիչներին: Այդժամ այս չարքաշ գոյատևման փոխարեն, դու կհարատևես՝ իրականացնելով քո լուսավոր առաքելությունը: Բոլոր բոլորին՝ հանճարներին և մեծամիտներին, ազգափրկիչներին և ազգակործաներին, իրենց աշխարհում միակը համարողներին և պարզապես անտարբեր ապրողներին, տաքուկ անկյուններում թաքնված փսփսացողներին և վերջապես ազգից գարշողներին ու նրանից վախեցողներին՝ այլևս ժամանակն է սթափվելու: Ինչքա՞ն կարող ենք մենք սին հույսերով ապրել և կամ անընդհատ փակուղիներով ընթանալ:

    Բոլոր հույսերը սպառվել են և փակուղիներն առավել ևս խցանվել: Այսպես քո բոլոր հարստությունները մսխվում են և աննպատակ վատնվում: Ի՞նչ օգուտ քեզ այդ անիմաստ նվիրատվություններից և զանազան ներդրումային ծրագրերից, երբ դրանից միայն քո պարտքերն են շատանում և քեզ կեղեքողների գանձանակը լցվում: Նայիր վերջին դարերի քո անցած ուղուն սթափ աչքերով: Ի՞նչ է մնացել քո հզոր հարստությունից ու քո հարուստ տոհմերից, սկսած Հնդկաստանի հարուստ համայնքներից՝ վերջացրած աշխարհի բոլոր ծագերից, ինչպես նաև քո ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ: Շատ տեղերում հիշատակությունն անգամ դժվար է գտնել, նրանց սերունդներն այլևս չկան: Այդպես և կլինի քեզ հետ քանի դեռ դու չես ստեղծել քո պաշտպանության գործիքը՝ քո Պետությունը, այսինքն՝ քո ինքնության պահպանման և վերարտադրման արժեհամակարգը: Բնականաբար այն չի կարող լինել այս խառնաշփոթի և ճգնաժամի մեջ, այն դուրս է այս իզմերի և անընդհատ ճամարտակվող քաղաքական ներկա եզրույթներից: Հիշի՛ր աշխարհին տված քո հանճարեղ իմաստասերի խոսքերը, որ քաղակականությունը գործնական արվեստ է, իսկ դու մոռացել ես նրա տեսական մասը՝ գաղափարախոսությունը: Չէ՞ որ այժմյան քո քաղաքականության հիմքերը մշակում են օտարները: Այսինքն, դու առաջնորդվում ես օտարի գաղափարախոսությամբ ուստի և քեզ առաջնորդում են: Դուրս ե՛կ այս երկակի ստանդարտների վիճակից, բոլոր երկչափանի տիրույթներում դու ելք չունես, դուրս ե՛կ այդ հարթության տափակություններից: Վերադարձի՛ր քեզ հարազատ եռաչափ համակարգին՝ (նյութական, մտավոր և հոգևոր առանցքների համադրմամբ ու ներդաշնակորեն համակարգված գիտելիքներին) այնտեղ դու վստահ ու զորեղ կլինես:

    Երբ դու նյութական դաշտում որպես հիմք կունենաս քո Սրբազան Հայրենիքը, մտավոր դաշտում որպես պատվար քո Նախնյանց գիտելիքները և վերջապես հոգևոր դաշտում որպես զորության աղբյուր քո Սրբազան Օրենքները, միայն այդժամ դու կարող ես կազմակերպել ու գործադրել քո հավաքական ուժը՝ ի պաշտպանություն քո լինելիության և ի նպաստ աշխարհի խաղաղ ու ներդաշնակ զարգացման:

    Հետևաբար, հրամայական անհրաժեշտություն է դուրս գալ ու դադարեցնել բոլոր անիմաստ գործառույթները՝ միավորելով բոլոր ուժերը ստեղծենք մեր Պետությունը: Պետություն հայկական արժեհամակարգում նշանակում է ամեն մի քաղաքացու գիտակցված ձայնի ազատություն և նրա արդար կիրառում, նաև այդ ձայնին ամրագրված անխափանելի և հավասար իրավունք դրսևորվելու հանրային կյանքում և օրենսդրական դաշտում: Եվ գլխավորը անօտարելի իրավունք օրինականորեն իրեն պատկանող եռաշերտ հարստության և նրանցից ստացված բարիքների վրա:

    Հաջորդը՝ հայոց հավաքական ուժի և նրա կիրառման, ինչպես նաև պետության կայացման եռաչափ ուղու մասի

    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
    ORGANIZACION DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930