Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնեցիները տեղեկություն չունեն, թե ո՞ւր են տարել «Հիմնադիր խորհրդարան»-ի Շիրակի ղեկավարին

Ապրիլ 07,2015 21:03

Aravot.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում  Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Արամ Հակոբյանի հարազատներից, նրա շրջապատի մարդկանցից առ այն, որ իրենք չգիտեն վերջինիս գտնվելու վայրը: Ըստ հարազատների,  վաղ առավոտյան իրենց տունը խուզարկելուց հետո, ոստիկանները խուզարկություն են սկսել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի   Շիրակի մարզային գրասենյակում, որին մասնակցել է  նաև Արամ Հակոբյանը:

Սակայն, ըստ նրա համախոհների ու հարազատների,  խուզարկության ավարտից հետո՝ կեսօրին, ոստիկանները գրասենյակից դուրս են բերել Արամ Հակոբյանին, նստեցրել են 176ՏՏ02 մակնիշի ավտոմեքենան ու տեսադաշտից հեռացել են: Իրենք փորձել են հետևել՝ հասկանալու, թե ուր են տանում նրան, սակայն կես ճանապարհից կորցրել են հետքը: Արամ Հակոբյանը երկու բառ անգամ չի կարողացել փոխանակել իր շրջապատի մարդկանց հետ: Ըստ հարազատների, այդ ժամից սկսած իրենք տեղեկություն չունեն, թե ուր են տարել նրան:

ՀՀ քննչական կոմիտեից Aravot.am-ին փոխանցեցին, որ նա ձերբակալված է, գտնվում է  Երևանում, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 1-ին մասով, այն է՝ Ապօրինի կերպով զենք պատրաստելը

  1. Ապօրինի կերպով հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը կամ նորոգելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նշենք, որ այսօր նռնակ էին հայտնաբերել Արամ Հակոբյանի տան կտուրից, տնեցիները պնդում են, որ իրենց կտուրը բաց է, ով ինչ ուզի, կկարողանա տեղադրել այնտեղ,  նռնակը տեղադրվել է վերջինիս գլխին գործ սարքելու համար: ՀՀ քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին նաև, որ Արամ Հակոբյանը փաստաբան ունի, նրա շահերը պաշտպանում է Տիգրան Եգորյանը: Մենք կապ հաստատեցինք պարոն Եգորյանի հետ, վերջինս քննիչի մոտ էր, խոստացավ մեր հարցերին պատասխանել քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930