Ապրիլյոթյան Երևանը նաև երաժշտասեր հասարակայնության համար էր: Քաղաքի տարբեր հատվածներում բացօթյա համերգներ էին:
Կարապի լճի տարածքում «Բառդերի ակումբի» անդամները հեղինակային երգի երեկո էին կազմակերպել: Գերակշռողը, անշուշտ, կանանց ու աղջիկներին նվիրված երգերն էին:
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նույնպես տրամադրություն ստեղծողը կանանց ու աղջիկներին նվիրված Երևանյան ռիթմերն էին` համեմված հայ դասականների ստեղծագործություններով: Բացօթյա բեմահարթակների մոտ հավաքված երևանցիներն ու քաղաքի հյուրերը նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ են ընդունել՝ ընդգծելով, որ մթնոլորտը մայրաքաղաքում իսկապես համահունչ է տոնին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն