Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեք Ենիգոմշյան. «Մենք ընդունում ենք մարտահրավերը»

Ապրիլ 07,2015 20:22

«Մեր հայրենիքը զավթած քրեական վարչախմբի գործած արարքը, իրենց կարծիքով, միտում ունի արգելափակել գործընթացները, որոնց դիմում է Հիմնադիր խորհրդարանը եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը»,- ապրիլի 7-ին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Enigomsh-Saruxan

Նա շեշտեց, որ իրենց պայքարը միշտ քաղաքական եւ օրինական է եղել. «Այդ պայքարի դեմ այսօր ձեռնարկվեց քրեական միջոցներով քաղաքական նպատակներ հետապնդող պայքար: Մենք ամբողջությամբ մերժում ենք բերված մեղադրանքների քրեական հատկանիշները: Մենք այսօրվա արարքն ամբողջությամբ քրեական ենք գնահատում, ինչպես մինչեւ այսօր մենք վերցրել ենք մարտահրավերը, այսօր եւս շարունակում ենք վերցնել մարտահրավերը եւ շարունակում ենք մեր պայքարը»:

IMG_8607

Ալեք Ենիգոմշյանը ընդգծեց, որ իրենց օրակարգը ուժի մեջ է մնում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո՝ երեկոյան, սկսելու են ռեժիմից ձերբազատման քաղաքացիական անհնազանդության պայքարը, որը օրենքի սահմաններում է լինելու:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում:

Պարոն Ենիգոմշյանը հավելեց, որ իրենց գաղափարակից ընկերները գտնվում են Ձերբակալվածների պահպանման վայրում, եւ ապրիլի 8-ին իրենք բողոքի ակցիա են պատրաստվում կատարել այդ շենքի դիմաց. «Մենք ընդունում ենք մարտահրավերը, եւ մեր քաղաքական, ազատագրական եւ այս ռեժիմից ձերբազատման պայքարը շարունակում ենք օրինական, ազատագրական, բարոյական, ազգային, մարդկային բոլոր իրավունքներով: Ներկա իշխանությունները, ելնելով իրենց էությունից, էստաֆետը փոխանցել էին քրեական տարրերին, ինչպես մասամբ մենք դրան ականատես եղանք Բերձորում, դա սկսել էին մեքենաների հրկիզմամբ եւ երկու անգամ շարունակեցին Գյումրիում: Այսօր նրանք էստաֆետը վերցրեցին իրենց չակերտավոր օրինական մարմիններին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930