Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց իր մոտ ընկերոջը

Ապրիլ 07,2015 19:44

Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվեց Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը: Նշենք, որ գնդապետը ՀՀ ոստիկանապետի մոտ ընկերն է և նրան կադրերի ռեզերվ ուղարկելը փոքր-ինչ անսպասելի էր: Վարդան Նադարյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, որ մեկնաբանություն ստանայինք նրանից այս թեմայով:

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ևս չմեկնաբանեց, թե ինչու են պաշտոնազրկել Շիրակի ոստիկանապետին, միայն նշեց, որ փոփոխությունները ոստիկանական համակարգում պարբերական բնույթ են կրում:

Նա տեղեկացրեց, որ Շիրակի մարզ են ուղարկել Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանին: Նրան բնութագրում են որպես հին կադր: Նկատենք, որ Վարդան Նադարյանը Շիրակի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրեց մոտ 1,5 տարի: Վերջին շրջանում արտառոց կրիմինալ դեպքեր էին տեղի ունենում մարզում, իսկ նախորդ շաբաթ Գյումրու թատերական հրապարակում ոստիկանների ներկայությամբ դանակահարեցին Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանին:

Սա առանձնակի քննադատության թեմա դարձավ գյումրեցիների մոտ, որը և ամենայն հավանականությամբ պատճառ դարձավ, որպեսզի վերջինիս պաշտոնազրկեին: Շիրակի մարզային ոստիկանությունից տեղեկացանք, որ Վարդան Նադարյանը, հավաքելով իր իրերը, արդեն հեռացել է, իսկ նոր ոստիկանապետը կոլեկտիվին կներկայանա ամենայն հավանականությամբ վաղը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    ռեզերվ – պահուստ
    կրիմինալ – քրէական
    կոլեկտիվ – աշխատակազմ

    Յ.Գ. Կոլեկտիվ բառից խորհրդային նաւթալինի հոտ է գալիս: Թարգէք, ի սէր Աստուծոյ:)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930