Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում բազմամետաղ հանքի ուսումնասիրության աշխատանքները մոտ 15 օր առաջ դադարեցվել են: Գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ ձմռան ընթացքում հանքաքարի նմուշներ կորզելու, դրանց ուսումնասիրության աշխատանքները դանդաղ են ընթացել:
Նրա վկայությամբ՝ կանադական ընկերություն է զբաղվում դրանով, աշխատանքների ձգձգման պատճառը ֆինանսների պակասն է: Այդտեղ Վազաշենից աշխատում է 4 բանվոր: Հանքավայրում առկա պղինձ եւ ոսկի: Այժմ հանքավայրի տարածքը գտնվում է համայնքի հաշվեկշռում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ