Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությանը: Նա ասաց, որ ԱԱԾ-ն Աղվան Հովսեփյանի գլխավորած ծառայության հետ փոխանակ գնա ռուսական 102-րդ ռազմաբազա եւ ձերբակալի Պերմյակովին, ձերբակալում է Ժիրայր Սեֆիլյանին. «Այսօր առավոտյան տեղեկացանք, որ ԱԱԾ-ն անցկացրել է խուզարկություն Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների բնակարաններում, իբրեւ թե նախապատրաստվող հանցագործության փաստեր ունի: Մի քանի ժամ առաջ տեղեկացանք, որ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են: Այս անձինք, ովքեր պարտավորություն ունեն ձերբակալելու Պերմյակովին, անցել են նորից ռեպրեսիաների՝ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ ազնիվ, պարկեշտ եւ նվիրյալ քաղաքացիների նկատմամբ»:
Նա դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Պարոն Սերժ Սարգսյան, հասկանում ենք, ձեր խուճապը, վախը: Ավելի ճիշտ կլինի, որ դուք վախենաք Յանուկովիչի, Քադաֆիի ճակատագրից: Դա ձեզ սպասելու է: Ճիշտ կլինի, որ դուք կամովի հեռանաք՝ առանց արյան: Անկախ նրանից, թե դուք ում կձերբակալեք, ում նկատմամբ հետապնդում կիրականացնեք, ում բնակարանը ապօրինի կխուզարկեք, փետրվարի 12-ին հայտարարեցիք, որ դուք պետք է որոշեք, թե ով զբաղվի քաղաքականությամբ, դրանից հետո ձեզ պատասխանեցին, որ դուք չարիքի իշխանություն եք, չարիք եք…միեւնույն է, այս հարցերը օրակարգում մնում են: Անկախ նրանից, թե ապրիլի 24-ին ինչ է տեղի ունենալու, դուք վախեցեք, որ արյունով եք գնալու: Ոչ մեկը չի ցանկանում, որ հայ մարդու արյուն թափվի: Սթափվեք եւ ինքներդ հեռացեք, թույլ տվեք, որ մարդիկ ՀՀ-ում ապրեն արժանապատիվ»:
Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա ասաց, որ պետական մտածելակերպից բացարձակապես զուրկ Սերժ Սարգսյանի վարչախումբը չի խորշում ապօրինի միջոցներից, քրեական աշխարհն օգտագործելուց: Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում բռնարարքների թիրախ են դարձել ազատամարտիկներ, Արամ Մանուկյանը, Աշոտ Փիլիպոսյանը, ԲՀԿ քաղխորհրդի անդամը, դանակահարվել Հրաչ Միրզոյանը. «Իրավական ձեւակերպումները ընդամենը բռնաճնշումների քողածածկում է»:
Նա պահանջեց անհապաղ ազատել ձերբակալվածներին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԱՅՍՕՐ ԴԱՌՆՈԻՄ Է ԱՎԵԼԻ ԼՈԻՐՋ, ՔԱՆ …
Ինչպես արդեն տեղեկացել եք, բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին եւ Գարեգին Չուգասզյանին։Դա նման է երբ խեղտվողը, ձեռքերը գցում է փռփուռներից:
Ով չի ճանաչում քո ձեռագիրը, ՌԵԺԻՄ:
Այս ամենը իշխանությունները ծրագրել են, որպեսզի խափանեն «Հարյուրամյակն առանց ռեժիմի շարժման»` ապրիլի 24-ին նախաձեռնած միջոցառումները:Բայց միթե դրանով կարելի է ժողովրդի աչքը վախացնել:Տեղի ունեցածը նույն 2008թ. փետրվարի 28-ի հետ կարելի է համեմատել, երբ նման քաղաքական հետապնդումներ եւ ոտնձգություններ էին սկսվել ՀԱԿ անդամների նկատմամբ ու տեղի ունեցավ մարտի 1-ը: ՀՀ իշխանությունները, առաջին հայացքից կարելի է համարել քաղաքական հետապնդում, քանի որ Հիմնադիր խորհրդարանի անունից մինչև այսօր եղած բոլոր գործողությունները եղել են հրապարակային և երբևէ չեն հնչել անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մասին հայտարարություններ:
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությանը:
Կեցցես Զարուհի,եթե քեզ նման մի երկու երեք կին լիներ, մենք կհաղենք ցանկացած թշնամու:Առյուծը մնում է առյուծ, էգ լինի թե որձ, բայց դա դոդ Գագիկին չի վերաբերվում:
Այսօր ՀՊԿ-ը դատապարտում է իշխանության տականքներին որոնք այսօր շարունակում են Ստալինյան բռնությունները 1949 թթ:Դա մեկ ուրիշ կարգի եղեռն է որ կատարում է Ռեժիմը:Մենք բոլորս դեպի փողոց ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու չարիքից։
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
ORGANIZACION DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»