Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 3-ին Ջրաշխարհի տարածք էին այցելել տարբեր տարիքի բազմաթին երեխաներ՝ նկարազարդելու տոնական հավկիթները, որոնք Զատկի տոնին զարդարեցին հայրենի եզերքի նորօրյա պաշտպանների տոնական սեղանները:
Հիսուս Քրիստոսի հարության տոնին հայկական ավանդական կերակուր համարվող հավկիթն ու ձուկն ապրիլի 4ին` վաղ առավոտյան, ,Իքս Գրուպե ընկերության ներկայացուցիչները տեղափոխեցին ՀՀ Զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման այս տարվա լավագույն զորամաս ճանաչված զորամասերից մեկը և մարտական հենակետեր:
Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Արշալույս Չոբանյանը ջերմ ընդունելություն կազմակերպեց և ուղեկցեց հյուրերին:
Մեր սահմանապահներին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորեց և իր օրհնությունն ուղղեց Զորամասի հոգևոր սպասավոր Մխիթար Սարկավագ Կարապետյանը: Մարտական հենակետերում տոնական սեղանի շուրջ սահմանապահներն ու հյուրերը աղոթք հղեցին առ Աստված` հայրենի եղերքի սահմանների մշտական անառիկության և հայ զորականի բազուկների ամրության համար:
Կարդացեք նաև
Քահանայի խոսք
Ընթերցվեցին նաև երեխաների ձեռքով գրված բաց նամակները` հասցեագրված հայ զինվորներին :
Հատկանշական է, որ մեր ապագա սերունդը հպարտությամբ և հարգանքով է լցված Հայ Զինվոր կոչմանը և այսօր արդեն ցանկանում է նմանվել մեր երիտասարդ հերոսներին:
Ինչպես իր ուղերձում նշեց Խաչիկ Խաչատրյանը.
– Այսօրվա հերոսը հայ զինվորն է,ով ապահովում է մեր խաղաղ քունը, մեր ապրելու իրավունքը և մեր երեխաների ապագան:
Զինվորին քաջալերելն ու գոտեպնդելը մեր պարտականությունն է և պարտադիր պիտի կրի շարունակական բնույթ, և որ ոչ պակաս կարևոր է՝ մյուսների համար լինի վարակիչ:
Մեր սահման պահողը պիտի իմանա, որ իր կողքին կանգնած են մեծից մինչև փոքր՝ թե գործարար, թե հողագործ, թե ուսուցիչ և թե հոգևորական:
Նրանց երախտապարտ է մի ողջ ժողովուրդ: Ժողովուրդ, ով ապացուցել է, որ
ինքն անվախ է և անսասան իր հավատի մեջ:
Քրիստոս հարյավ ի մեռելոց…
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
Աղբյուրը՝ khachikkhachatryan.com