Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը

Ապրիլ 07,2015 17:21

Ապրիլի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության, 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը՝ այնքանով, որքանով ապաքինվածին հնարավորություն չի ընձեռում անձամբ դիմել դատարան իր գործունակությունը վերականգնելու հարցով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՍԴ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930