Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից. ՀՀԿ խմբակցության քարտուղար (տեսանյութ). 1in.am

Ապրիլ 07,2015 17:17

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, Հիմնադիր խորհրդարանի անդամներին բերման են ենթարկել, խուզարկություն են սկսել նրանց գրասենյակներում՝ Երևանում և Վանաձորում: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս երևույթները: Արդյոք սրանք ինքնադրսևորման ազատության խոչընդոտներ չե՞ն իշխանության կողմից:

– Կարծում եմ՝ ոչ: Կարծում եմ, որ այն վարքագիծը, որ դրսևորում էր Հիմնադիր խորհրդարանը՝ իր ղեկավարի հետ միասին, վաղ թե ուշ նման վերաբերմունքի պետք է արժանանար:

– Ի՞նչ վարքագիծ:

– Այն վարքագիծը, որ հակաժողովրդական հայտարարություններ անելը, հակապետական հայտարարություններ անելը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումները խաթարելը: Կարծում եմ, որ այս բոլորը իրոք նման վերաբերմունքի պետք է արժանանան ոչ միայն իշխանությունների, իրավապահների կողմից, այլև ամբողջ ժողովրդի կողմից: Ես համոզված եմ, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը այս քայլերը դրական կգնահատեն, համարում եմ նույնիսկ ուշացած քայլ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Անձամբ ճանաչում եմ,պատերազմի հաշվանդամ, նա եղել է Կոմանոդոսի զինվորական խոհրդատուն:Շուշվա գրոհից առաջ,հարձակումը դադարեց 3Օ րոպեով որովհետեվ մեր զինվորական խորհրդատուն գտավ մի կարեվոր բաց թողում,որ Կոմանոդոսի կողմից դա մի լուրջ թերություն էր:Սպարապետը խոստացավ պարգեվատրել «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով:Սամվել Բաբայանը նույնպես մի պահ մոռուցության տվեց Ղարաբաղի հրամանատարնեին եվ վստահեց ամբողջ ճակատի հրամանտարությունը:Այնպես որ ազգովի խոնարհվենք մեր հեորսին:Տեսեք ինչքան պարգեվներ ունի մեր հանրաճանաչ ԲՏ:Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2003թ.), «Զորավար Անդրանիկ» (2004թ., ՊՆ), «Գարեգին Նժդեհ» (2005թ.,ՊՆ), «Վազգեն Սարգսյան» (2006թ., ՊՆ) մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2006թ.) եւ «Հայաստան. 5-րդ բրիգադ» (2009թ., ԵԿՄ) հուշամեդալներով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930