Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են Մայրության և գեղեցկության տոնի առիթով հաճելի անակնկալները: Անցորդ կանանց ու աղջիկներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով են դիմավորել նաև Կարապի լճի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Տոնական անակնկալը հաճելիորեն զարմացրել է անցորդներին, ովքեր շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար, օգտվելով առիթից նաև իրենց անկեղծ գոհունակությունն են հայտնել՝ Երևանն օր օրի ավելի բարեկարգ ու հարմարավետ դարձնելու համար:
Երևանի քաղաքապետարան