Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական եկամուտների հավաքագրման եռամսյակային ցուցանիշը գերակատարվել է

Ապրիլ 07,2015 17:13

Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ 2015 թվականի առաջին եռամսյակի ընդհանուր կատարողականը գերակատարվել է՝ կազմելով 103 տոկոս: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները նույն սկզբունքով՝ հետագա ամիսներին ևս բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով:

Ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 19 դեպք: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև, որ 2 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 92 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով հանրային իրազեկման աշխատանքները, պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հսկողությունը:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 10 դեպք է արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է խստացնել և, հատկապես, ոչ աշխատանքային օրերին Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շրջայցեր կազմակերպել՝ նման դեպքերը վերացնելու նպատակով:

Զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում վերանորոգվել է 7 կանգառասրահ: Հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի բոլոր կանգառագոտիներում և մասնավորապես կանգառասրահներում առկա թերությունները և սեղմ ժամկետում վերացնել դրանք:

Հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առիթով մայրաքաղաքում տարբեր միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ վարչական բոլոր շրջաններում կազմակերպել տոնական միջոցառումներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930