Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանն առաջարկում է գազի գինը որոշելը թողնել ռուսների վրա. «Վստահ եմ, ռուսներն ավելի խղճով դուրս կգան»

Ապրիլ 07,2015 17:12

«Կխոսենք, կանցնի, կգնա: Վերլուծությունը շատ քիչ էր»,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում այսպիսի գնահատական տվեց գազի հանձնաժողովի զեկույցի մասին, որը ԱԺ-ում ներկայացրեց Վարդան Այվազյանը:

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Գյուղեր էիք գազիֆիկացրել, գյուղից 1-2 հոգի գազ ունենային, թե չէ, գազը թանկացնում է մյուս սպառողների համար: Գազի գնի եւ սպառման ծավալների էլաստիկությունն ենք մենք ուսումնասիրել, 1-ից ցածր է էլաստիկությունը: Այսօր պետք չի գազի սակագին հաստատել, թող արտադրողը հաստատի: Մանավանդ այդ հանձնաժողովով ու այդ նախագահով ստացվում է, որ մենք հաստատում ենք մոնոպոլիստի շահերը: Ես չեմ հասկանում, ինչի՞ է ՀՀ նախագահը կամ վարչապետը քննարկում գազի գինը»

Հրանտ Բագրատյանը դիտողություն արեց. «Մինչ այս հայերը գազը առնում էին ռուսներից, հիմա ռուսներն առնում են ռուսներից: Ի՞ նչ եք այդ արանքը արդեն խցկվում, երբ բոլոր կազմակերպությունները արդեն ռուսական են: Սա ամենակարեւոր դիտողությունն է»:

Այսօր ՀՀ-ն գազ ստանում է 164 դոլարով: Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ իջել են ինչպես ներքին գները, այնպես էլ իջեցվել է ՄՄ անդամ երկրներում: 146 դոլարն ավելանում է, այ մարդ»: Նա բերեց Ուկրաինայի օրինակը, որը կարողանում է 270-ով վաճառել:

Ըստ Հրանտ Բագրատյանի, աշխատավարձերը ինչի՞ են 227 հազարով հաշվում. «Ոնց որ որոշել են 227 լինի, վաղն էլ թող Նազարյան Ռոբերտը նստի որոշի, որ ավելի քիչ է: Այնպես էլ ասում եք՝ ինչ անենք: Ի՞նչ կա անելու, թող նստի որոշի»:

Բագրատյանը զարմացած էր՝ ինչի՞ եք կորուստները հաստատում. «Այստեղ ատկատ կա երեւի հա՞»:

Հրանտ Բագրատյանը նաեւ նշեց, որ այլընտրանքային գազի հնարավորությունը կա, իսկ զեկույցում դա ռոմանտիկ է ներկայացված:

Վերջում նա խորհուրդ տվեց. «Վե՛րջ տվեք գազի գնի բանակցությունները, վե՛րջ տվեք գազի գնի հաստատմանը: Որպես ի՞նչ ենք գազի գին հաստատում: Ես վստահ եմ, ռուսներն ավելի խղճով դուրս կգան, քան թե մեր չինովնիկները, որոնք մտածում են՝ մի քիչ ավել հաստատեմ, ինձ էլ մի բան կհասնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930