Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական դպրոցի հիմնաքարը կդրվի աշնանը

Ապրիլ 07,2015 17:05

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Չինական կողմը տեղեկացրել է, որ այժմ ընթանում է  Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը: Նախագծման աշխատանքների  ավարտից և օրենքով սահմանված կարգով նախագծի հաստատումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Կողմերն հույս են հայտնել, որ Երևանում չինական դպրոցի հիմնաքարը կդրվի արդեն աշնանը:

Անդրադառնալով  կրթության ոլորտում հայ-չինական համագործակցության խորացման և զարգացման հեռանկարներին՝ նախարարն ու դեսպանը կարևորել են նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած վերջին այցի ժամանակ կնքված միջպետական համաձայնագիրը, որով նախատեսվում է նաև երկկողմ կրթական կապերի զարգացում, դիպլոմների փոխճանաչում, որը, ինչպես ընդգծել է ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների համար կարևոր ձեռքբերում է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-չինական միջպետական համաձայնագրով հատկացվող կրթաթոշակային ծրագրերին: Նշելով, որ Չինաստանի բարձրագույն կրթության հանդեպ հայ երիտասարդների հետաքրքրությունը գնալով մեծանում է, նախարարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ միջպետական ծրագրի շրջանակում լրացուցիչ տեղեր հատկացնելու համար: Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացումն իրենց համար առաջնահերթություն է և դեսպանատունը պատրաստ է աջակցել բոլոր ծրագրերի իրագործմանը:

Դեսպան Թիան Էրլունին առաջարկել է ՀՀ ԿԳ նախարարին՝ քննարկել չինարենը Հայաստանի հանրակրթական դպրոցներում որպես օտար լեզու ընդգրկելու հարցը: Նշելով, որ տեսականորեն առաջարկն ընդունելի է և նախարարությունը կարող է Հայաստանի դպրոցականներին որպես օտար լեզու նաև չինարենն ընտրելու հնարավորություն ընձեռել, նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ մինչ այդ անհրաժեշտ է համապատասխան կրթական չափորոշիչ, ծրագրեր, դասագրքեր և դասավանդման մեթոդներ մշակել: Այդ նպատակով ՀՀ ԿԳՆ նախապատվություն է տալիս միջպետական ծրագրով չինարեն լեզվի ուսուցման մասնագիտությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական կապերի զարգացմանը, ինչպես նաև չինական դպրոցի կառուցման կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930