Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Բաղրյան. «Նախընտրական քարոզարշավի ընթացքում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել»

Ապրիլ 07,2015 17:03

«Մենք նախատեսել ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում լինել Լեռնային Ղարաբաղի բոլոր գյուղերում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը:

Նա նշեց, որ Արցախի ժողովրդավարական կուսակցության համար թիվ մեկ խնդիրը Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն է. «Մենք միշտ պետք է հիշենք, որ մայիսի 3-ին կյանքը չի ավարտվում: Ընտրություններից հետո պետք է ավելի ուժեղ լինել, ոչ թե փորձենք մասնատել, խրամատների վերածել երկիրը, դա անթույլատրելի է: Մենք մեր նախընտրական ծրագրում երկրին հուզող հարցերը ընդգրկել ենք, բայց մեզ համար առաջնահերթություն է մնում երկրի անվտանգությունը եւ ժողովրդավարության էլ ավելի խորացումը»՚:

Նրա խոսքերով՝ նախընտրական մթնոլորտը Ղարաբաղում բավականին հանգիստ է, եւ որեւէ խախտում դեռ չեն նկատել. «Այսօր նախընտրական քարոզարշավի 8-րդ օրն է, որեւէ արտառոց դեպք, բարեբախտաբար, չի գրանցվել»:

«Ազգային վերածնունդ» եւ «Շարժում 88» կուսակցությունները հայտարարել էին, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները իրենց վարչական լծակներն են օգտագործում: Վարդգես Բաղրյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունները, նա ասաց. «Եթե նրանք այդ փաստերն ունեն, լավ կլիներ, որ ասեին, թե կոնկրետ, որ քաղաքական ուժն է օգտագործում այդ լծակը: Թե չէ ընդհանուր ասելու դեպքում բոլորի վրա էլ կարող է կասկած ընկնել. Եթե ա-ն ասվում է, բ-ն էլ պետք է ասել»:

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930