Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, նախ շնորհավորել է ներկա բոլոր կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն և երջանկություն:
«Ձեզ համար, կանայք» խորագրով մեկամսյա առողջապահական ակցիայի ընթացքի վերաբերյալ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ չորս շաբաթների ընթացքում քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել 28 027 կին, որից 21 110-ը տեղում համապատասխան հետազոտություններ է անցել:
Զեկուցվել է նաև, որ համակարգչային տոմոգրաֆիայի է ուղեգրվել 121 կին, 4 225-ը՝ ստացիոնար բուժման, իսկ 554 կին վիրահատվել է: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ակցիայի շրջանակում բուժհաստատություններ դիմած և նախապես ուղեգրված այն կանանց սպասարկման նկատմամբ, ովքեր համապատասխան բժշկական օգնություն պետք է ստանան արդեն ակցիայի ավարտից հետո:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն