Լրահոս
Օրվա լրահոսը

Գազպրոմը մեր հաշվին $50-60 հազարանոց «Տոյոտաներ» է գնել: Այվազյանը պնդում է՝ «Տոյոտայից» այն կողմ թույլ չենք տալիս»

Ապրիլ 07,2015 16:58

«Կորուստները չպետք է սակագնի մեջ մտնի: Որովհետեւ ես խիստ կասկածում եմ, որ կորուստների տեղը չգիտեն: Նույնը՝ էներգետիկայի բնագավառում է: Շատ լավ գիտեն, թե կորուստները որտեղ են լինում եւ ինչպես են լինում: Այդ կորուստները մտածված մտցնել սակագնի մեջ՝ սա անընդունելի եմ համարում: Հիմա դուք չէ ասեք, ես էլ հա՛ եմ ասում»,- այսօր գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ-ում հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին այսպիսի հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա նաեւ հետաքրքրվեց՝ ՌԴ-ում տիրող իրավիճակը ազդեցություն կունենա՞ գազի սակագնի վրա. «Այնտեղ ինչր թանկացում էլ լինի, կարծում եմ, այստեղ գինը պետք է պահել եւ թույլ չտալ, որ մեզ մոտ գների բարձրացում տեղի ունենա»:

«Նախնական պայմանավորվածության հիման վրա գազի գնի բարձրացում չի լինի»,- հայտարարեց Վարդան Այվազյանը:

Ինչ վերաբերում է կորուստներին, Վարդան Այվազյանն ասաց. «Վինտիլդ ինչքան էլ ուզում է լավ սարքած լինես, գազ կորելո՞ւ է, թե՞ չի կորելու: Հնարավոր չի, չէ՞, բացարձակ իդեալական սարքեր: Կորուստ կա, որ հաշվարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կորուստ կա, որ հաշվարկել է: Օրինակ, մեծ խողովակաշարից, որ գալիս է փոքր խողովակաշարի, ճնշումների տարբերությունից գազ է կորում, որը հանձնաժողովը չի հաշվի առել: Դրանով է պայմանավորված այդ կորուստները: Գազպրոմ Արմենիայի հաշվարկով կորուստների չափը 6.7 տոկոս է, Հանրային ծառայությունները հաշվարկել է 5.3 տոկոս: Մեթոդների տարբերություն էր»:

Վարդան Այվազյանը Գազպրոմի ծախսերի մասին խոսելիս այսպիսի դիտարկում արեց. «Մանրակրկիտ նայել ենք, թե այդ մարդիկ ինչ են վերցրել: Մենք ասել ենք՝ մեր սակագնի վրա որեւէ այլ տեսակի մեքենա թույլ չի տված վերցնել: Թույլ ենք տվել միայն բիզնես կլասս, այսինքն, «Տոյոտայից» այն կողմ ուրիշ բան չի թույլատրված վերցնել: Այսինքն, 50-60 հազարանոց մեքենա է միայն թույլատրված, դա է մտնում սակագնի մեջ: Եթե ինքը այնտեղ թանկանոց է վերցնում, իրա սեփական շահույթից է վերցնում: Շահութաբերության նորման ասում եմ եկեք նստենք քննարկենք, այդ փոփոխություններն անենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930