Մայրության և գեղեցկության օրը հաճելի անակնկալներով էր լեցուն նաև մայրաքաղաքում երթևեկող կին վարորդների համար: Լուսացույցի կարմիր՝ կանգ առ լուսային ազդանշանն այս օրը, երթևեկության կարգ ու կանոն հաստատելուց զատ, հիանալի հնարավորություն էր նաև կին վարորդներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բացիկներ և ծաղիկներ նվիրելու համար:
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ վերջիններս նշել են, որ օրն սկսում են իսկապես հաճելի անակնկալով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն