Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Իշխանությունները փորձում են կանխարգելել ապրիլի 24-ի հետ կապված զանգվածային դրսեւորումները»

Ապրիլ 07,2015 16:20

«Կատարվածը քաղաքական հետապնդում է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամների ձերբակալությանը եւ նրանց բնակարանների խուզարկությանը, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքերով՝ իշխանությունները փորձում են կանխարգելել ապրիլի 24-ի հետ կապված զանգվածային դրսեւորումները. «Իրավապահների խնդիրը պետք է լինի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոչ թե հակառակը: Քաղաքացիների միջոցներով են ապրում եւ պետք է ծառայեն քաղաքացիներին: Ինչ վերաբերում է պայքարի օրին՝ ապրիլի 24-ը պայքարի օր է ազդարարել ժողովուրդը. Մարդիկ, երբ փողոց դուրս եկան, ասում էին՝ ցեղասպանության հետեւանքները պետք է վերացնել»:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը չէր բացառել, որ կատարված գործողությունները կարող են նպաստել նրան, որ քաղաքացիական անհնազանդություն սկսվի եւ կտապալեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ չի կարծում քաղաքական ընդվզումը արժի կապել նման երեւույթի հետ. «Չեմ կարծում, որ Հիմնադիր խորհրդարանը նման խնդիր է դրել, որ անպայման պետք է ձախողի ողբերգության հարյուրերորդ տարելիցի հետ կապված միջոցառումները: Բոլոր հայերն այդ օրը նշում են որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից, այդ թվում նաեւ իրենք, էլ ինչը պետք է ձախողվի՞»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930