Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյան. «Գազպրոմը կարող է առանձնատներ է ձեռք բերել, ո՞նց եք արդարացնում դա»

Ապրիլ 07,2015 16:15

Գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցրեց. «Սակագնի մեջ մտնում են թե կորուստները, թե՛ ձեռքբերված միջոցները: Ձեռք բերած հնարավորությունները, որոնք մտել են սակագների մեջ, սա չի՞ անցնում թույլատրելի շահույթի սահմանը, որովհետեւ այդ կապիտալն իրենց համար է: Ինչո՞ւ պետք է սպառողն իրենց ձեռքբերումների համար սակագնի միջոցով հատուցի: Չէի՞ն կարող սահմանափակում դնել: Լիքը բան են ձեռք բերում, կարող է առանձնատներ են ձեռք բերել, եսիմ ինչեր են ձեռք բերել: Ի վերջո բարձր աշխատավարձ են ստանում, որը արդարացնում եք: Ո՞նց եք արդարացնում դա:

Բիշարյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ գազի խողովակները իր տուն է մտնում բնակչի հաշվին, թող դա էլ մտցներ իր հաշվին:

Վարդան Այվազյանը պատասխանեց. «Խողովակաշարը մինչեւ սպառող 100 տոկոսով հանդիսանում է Գազպրոմ Արմենիան: Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրին, պետական ծրագիր պետք է դա լինի: Մենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տվել ենք լիազորություն որոշելու, հետո ասում ենք՝ ինչի՞ է այդպես արել»:

Բիշարյանի կասկածներին, որ կարող է առանձնատներ են գնել՝ Վարդան Այվազյանն այսպես բացատրեց, որ քաղաքացին պարտավոր չի այդ մարդու հիմնարկի առած ապրանքների համար հատուցի: Բայց կան օգտակար եւ օգտավետ ապրանքներ. «Օրինակ, որպեսզի ինքը գազամատակարարում անի, պետք է խողովակ առնի: Այդ խողովակն օգտավետ է: Եթե կոստյում պետք է առնի մեկը, դա օգտավետ չի: Այսինքն, այն ապրանքները, որոնք օգտագործվում են տվյալ ծառայությունն անխափան իրականացնելու: Տարբեր խոսակցություններ կան, ասում են՝ «Մարիոթ» սարքեցին, չգիտեմ ինչեր արեցին: Մանրակրկիտ նայել ենք, թե այդ մարդիկ ինչ են վերցրել: Բացարձակապես այդ ապրանքները, որոնք ներառված չեն դրա մեջ, սակագնի մեջ չի ներառվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930