Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը`«Հիմնադիր խորհրդարանի» հետ կատարվածի մասին

Ապրիլ 07,2015 15:44

«ՀԱԿ-ը բազմիցս հայտարարություններ արել է ռեժիմի կողմից մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման վերաբերյալ, այդ թվում նաև ցույցեր կազմակերպելու, խոսքի ազատության և այլն, նաև եղել են հայտարարություններ, որոնք վերաբերել են «Հիմնադիր խորհրդարան»-ի գործունեությանը՝ Բերձորի, Գյումրիում դանակահարման դեպքերին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների տներում խուզարկությունների և շարժման անդամներին բերման ենթարկելու փաստերին:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ նոր է իմանում դեպքերի մասին և դժվար է անմիջապես գնահատական տալը, բայց ակնհայտ է, որ սա տեղավորվում է նույն՝ հետապնդումների, սահմանադրական իրավունքների խախտման շղթայի մեջ:

Լրագրողներից մեկի հարցին`արդյոք Քննչական կոմիտեն, տարածած հաղորդագրության մեջ բարոյականության մասին նշելով, չի՞ գերազանցել իր իրավասությունները, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ոստիկանությունն իրեն քանի տարի շարունակ թույլ է տալիս շտկումներ կատարել ցուցարարների կարգախոսների, պաստառների վերաբերյալ. «Սա ցույց է տալիս իրենց իրավական մտածողության մակարդակը, նրանք իսկապես մտածում են, որ քննիչը, ոստիկանը կարող է բարոյական դատողություն անել ծրագրերի, կարգախոսների վերաբերյալ, որն, իհարկե, աբսուրդ է և իսկապես ֆունդամենտալ սահմանադրական ազատությունների ոտնահարում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930