Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՀԿ քարտուղար. «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների հանդեպ քաղաքական հետապնդում չկա

Ապրիլ 07,2015 15:19

«Թող ոստիկանությունն ու իրավապահ մարմինները գնահատական տան, ես` որպես քաղաքական գործիչ, այս պահին կխուսափեմ գնահատականներ տալուց»,-այսօր, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանն`անդրադառնալով այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների բնակարաններում, գրասենյակներում խուզարկություններին եւ բերման ենթարկելուն:

Լրագրողներից մեկի հարցին` «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներն անօրինական քայլ անելու ոչ մի կոչ չեն հնչեցրել, ի՞նչ հիմքով կարող են նրանց ձերբակալել, Վահան Բաբայանը նշեց, որ դա իրավապահ մարմինների որոշելու հարցն է, որոնք հնարավոր է` որոշակի տեղեկատվություն են ունեցել: Հարցին`ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ դուք լիովին վստահում եք իրավապահ մարմիններին, Վահան Բաբայանը նշեց, որ ոչ մի համակարգի հնարավոր չէ լիովին վստահել:

Վահան Բաբայան

Վահան Բաբայան

Պնդմանը, եթե լիովին չեք վստահում, ապա ինչո՞ւ եք անընդհատ նրանց հղում անում, Վահան Բաբայանը նշեց. «Հղում եմ անում, որովհետև իրավապահները պատահական տեղը ոչ մեկին չեն ձերբակալում: Մեր երկիրն այն վիճակում չէ, որ հնարավոր լինի առանց որևէ պատճառի որևէ բաներ անել: Եթե կա խնդիր, եկեք սպասենք ոստիկանության պարզաբանմանը: Եթե ոչ իրավաչափ տեղեկատվություն կլինի, այդ ժամանակ քաղաքական գնահատական կլինի»:

Հարցին, թե «Հիմնադիր խորհրդարան»-ի ո՞ր հայտարարությունն է կասկածելի, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ կա ապրիլի 24, որը հայ ազգի համար սգի օր է ու չի ճանաչում քաղաքական և կուսակցական տարբերություն. «Եթե մարդիկ կարող են այդ օրն օգտագործել քաղաքական նպատակներով, սխալ է»: Նրա կարծիքով, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների հանդեպ քաղաքական հետապնդում չկա:

Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյան

Ավելի ուշ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թեպետ քաղաքական ուժերը միանշանակ չեն վերաբերվում «Հիմնադիր խորհրդարանին» եւ նրա գործողություններին ու հայտարարություններին, ինքն էլ, բնավ համամիտ չէ դրանց հետ, բայց դա այլ քննարկման թեմա է: Այն, ինչ-որ կատարել են իրավապահներն, ըստ տիկին Զոհրաբյանի, լրացուցիչ հիմնավորման եւ ապացուցողական բազայի կարիք ունի: Հատկապես, պարզաբանման կարիք ունի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930