ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Սրտի ցավով տեղեկացա պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան մասին:
Դավիթ Զադոյանի գործունեությունը մեծ ներդրում է Հայաստանի պետականության, քաղաքական ու տնտեսական համակարգի պատմության մեջ: Նա կանգնած էր Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում: Թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում ծավալած իր նվիրված աշխատանքով Դավիթ Զադոյանն ակտիվորեն ու արժանապատվորեն մասնակցում էր մեր երկրի պետականության կայացմանն ու կառուցմանը:
Խորապես ցավակցում եմ Դավիթ Զադոյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ