«Բանդայի գործով» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը դատավոր Արշակ Վարդանյանին ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանատու Մելանյա Առուստամյանի գրությունը:
Համաձայն այդ գրության, պաշտպան էր տրամադրվել ամբաստանյալ Կարեն Վարդանյանին:Նոր ներգրավված պաշտպանին առաջարկվեց երկու օր ծանոթանալու գործի նյութերին:
Պաշտպանը հարցրեց.
Կարդացեք նաև
-Քանի որ քիչ առաջ եմ ներգրավվել, կուզեի իմանալ քանի հատոր է:
Դատավորը պատասխանեց.
-Տասներկու հատոր է:
Պաշտպանը ողջամիտ ժամանակ խնդրեց՝ տաս օր, ծանոթանալու համար գործի նյութերին:
Դատական նիստն այդ իսկ պատճառով նշանակվեց ապրիլի 16-ին:
Այս գործով, արդեն յոթերորդ նիստն է, ինչ հետաձգվում է:
Անցյալ նիստին դատարան չէր եկել ամբաստանյալ Վահե Ստեփանյանը՝ կապված վատառողջ լինելու հետ:
Իսկ այսօր, դատավորի հարցին, թե ուր է բժշկական տեղեկանքը, նա խոստացավ, հաջորդ նիստին բերել, քանի որ երեկ աշխատանքային օր չի եղել, չի հասցրել բերել տեղեկանքը:
Այս գործով պարագլուխ համարվող Ռաֆայել Հարոյանը մեղադրվում է տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով զինված խումբ՝ բանդա ստեղծելու համար:
Խմբի մեջ են եղել ամբաստանյալներ Տիգրան Հովհաննիսյանը, Հայկ Կոջոյանն ու Կարեն Վարդանյանը:
Նրանք հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12 մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական հրացան՝ համապատասխան փամփուշտներով, «ՏՏ» տեսակի ատրճանակ ու փամփուշտներ:
Ըստ գործի նյութերի, ամբաստանյալ Կարեն Վարդանյանը կատարել է նաև սպանություն:
Ի դեպ, նիստը լինելու դեպքում, ամբաստանյալներից հինգը, որոնք ընդունել են իրենց մեղքը, ցուցմունք են տալու: