Ապրիլը 7-ին Երևան ժամանած կանանց ու աղջիկների վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում նշանավորվել է հաճելի անակնկալով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նրանց փոխանցվել են շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ:
Վերջիններս շնորհակալություն են հայտնել ուշադրության համար, ոմանք էլ նշել են, որ ավանդույթ դարձած այս նախաձեռնությանը տեղյակ են եղել, իսկ այժմ ավելի հաճելի է, որ նաև անմիջական մասնակից են դառնում:
Շնորհավորական բացիկներ են ստացել ոչ միայն ժամանող, այլև իրենց չվերթին սպասող կանայք ու աղջիկները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն