Այսօր`ապրիլի 7-ին , Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված տոնին: Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ հանձնեց մասնագիտական կրթության ոլորտի մի շարք կին մասնագետների : Կին դասախոսները պարգևատրվեցին նախարարության ոսկե մեդալով և շնորհակալագրերով : Պարգևատրվողների շարքում կային նաև նախարարության աշխատակիցներ:
Ելույթի ընթացքում նախարարը շնորհավորեց բոլոր կանաց տոնի առթիվ և իր երախտիքի խոսքը ուղղեց կին ուսուցիչ-մանկավարժ- դասախոսներին՝ իրենց կատարած անբասիր աշխատանքի և ներդրած ավանդի համար: Նա նաև կարևորեց կանանց դերը կրթության ոլորտում ` նշելով, որ նրանք իրենց ներկայությամբ ոչ միայն գեղեցկացնում են կրթության ոլորտը,այլև տալիս են փայլուն սովորելու օրինակներ:
«Մենք սովորաբար մեծարում, շնորհակալություն ենք հայտնում դպրոցներում աշխատող ուսուցչուհիներին, մանկավարժներին, ստացվեց այնպես, որ այսօր առաջին անգամ նման ձևաչափով շնորհավորում և պարգևատրում ենք մեր կին դասախոսներին, մարդկանց որոնք աշխատում են մասնագիտական կրթության ոլորտում: Եվ այս պարգևները որքան արժանի են , այս պահին նաև գուցե մի քիչ ուշացած են»,- իր ելույթում նշեց Աշոտյանը:
Կարդացեք նաև
Միջոցառման ավարտին երգահան Հայկոյի կատարմամբ հնչեց նաև կրթության նախարարի կողմից գրված «Ինձ խոստացիր երգը»` նվիրված հայ կանանց և աղջիկներին: Երգը առաջին անգամ հնչեց այս դահլիճում և գրված էր հատուկ ապրիլի 7-ի համար:
Լաուրա ՄԱՄՅԱՆ