Տիգրան Մեծ պողոտայի 10 շենքի պատին փակցվեց հայ ժողովրդական եւ գուսանական երգերի, ռոմանսների դասական կատարող, բացառիկ ժողովրդականություն վայելող երգչուհի Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը: Այս հասցեում երգչուհին ապրել է 1935-80թթ.:
Իսկ թե ինչո՞ւ մահվանից 35 տարի հետո միայն, հուշատախտակի բացմանը ներկա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով նախաձեռնության հեղինակն է, ասաց, որ ռադիոյով լսել է Ռուբեն Մաթեւոսյանի խոսքը երգչուհու մասին, որտեղ մասնավորապես ասվում էր, թե անարդար է մեր քաղաքում չունենալ իսկապես անզուգական Արաքսյային հիշեցնող գոնե մի հուշատախտակ:
Փաստորեն արդարադատության նախարարը լսել է անարդարության մասին եւ արդարացի լուծում տվել դրան:
Կարդացեք նաև
Արաքսյա Գյուլզադյանի կյանքի եւ ստեղծագործական ուղու անտիպ որոշ էջեր ներկայացնում է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ