Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լեւի» են գնում, քանի որ ամուսնանալով տղամարդու ակնկալիքները չեն իրականանում (Տեսանյութ)

Ապրիլ 07,2015 14:11

Ինչո՞ւ են հայ տղամարդիկ «լեւի» գնում, անկախ նրանից, որ իրենց կողքին ունեն սիրելի կին Aravot.am-ի այս հարցին ի պատասխան՝ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասաց` ամուսնանալով՝ երբեմն տղամարդու ակնկալիքները սեռական կյանքում չեն իրականանում:

Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսում Վրեժ Շահրամանյանը թվարկեց «լեւի» գնալու մի քանի պատճառ. «Երբ հարցնում եմ որն է պատճառը, նշում են` սովորությունը, ամուսնանալուց հետո էլ այդ սովորությունը պահպանվում է, այսինքն` ամուսնանալով, ընտանիքում չստանալով այն, ինչ սովոր են տեսնել, սկսում են գնալ «ձախ», որպեսզի այդ ամենը զգան ու վայելեն: Տղամարդիկ էլ կան, որոնք ինքնահաստատման համար են գնում, տղամարդիկ դրանից հետո կարծես ինքնահաստատվում են: Իսկ ամենաշատ նշվող պատճառն այն է, որ ակնկալիքներն ու ցանկությունները չեն իրականանում»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանի կարծիքով, ամեն ինչ գալիս է տղամարդու կրթվածության մակարդակից. «Կրթված տղամարդը կարողանում է այնպես անել, որ իր սեռական կյանքը լինի այնպիսին, ինչպիսին իրեն է պետք: Իսկ մեր հայ տղամարդիկ կոմպլեքսավորվում են իրենց կանանց հետ լինեն բաց, ազատ եւ դրա համար այն ամենը, ինչ որ ուզում են ստանալ սեռական կյանքում, իրենք փնտրում են մարմնավաճառների մոտ: Տղամարդը պետք է կարողանա այնպես անել, որ իր սիրելի կինը նրա սեռական զուգընկերուհին լինի` նրա համար լինի ամեն ինչ, ինչ որ նա ուզում է»:

Վրեժ Շահրամանյանի խոսքերով, բոլոր նշված պատճառներն էլ մասնագետների կողմից ընդունելի չեն, նույնիսկ մերժելի են. «Մենք բացատրում ենք, որ ինտիմ հարաբերություններում կինը պետք է առաջին հերթին դիտարկվի ամենամտերիմ էակը եւ սեռական հարաբերությունները պետք է կառուցեն միասին եւ անկողնում միայն չպետք է բավարարվի տղամարդը կամ` հակառակը, սեռապես պետք է բավարարված լինեն երկուսն էլ»:

Մասնագետները նշեցին, որ կանանց առօրյա հոգսերը խոչընդոտում են, որ կինը ապրի լիարժեք սեռական կյանքով, եւ տղամարդուց մեծ ջանքեր է պահանջվում, որպեսզի կինը անկողնում ազատ լինի այդ հոգսերից եւ թուլանա: Ըստ բժիշկների, տղամարդու մոտ ավելի շատ ֆիզիոլոգիական է սեռական պահանջը, այդ իսկ պատճառով տղամարդն իր առօրյան չի տեղափոխում անկողին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930