Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Խուզարկությունները և բերման ենթարկումները ուղեկցվել են ուժի ակնհայտ ցուցադրմամբ

Ապրիլ 07,2015 13:42

2015 թ. ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:30-ից, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում են այսպես կոչված «Գերևարում» (“Capture”, «Захват») օպերացիան, որի շրջանակում կատարվում են խուզարկություններ Հիմնադիր Խորհրդարանի անդամների տներում, նրանց բերման ենթարկումներ և ձերբակալություններ:

Խուզարկությունների, բերման ենթարկումների և ձերբակալությունների ժամանակ չեն ապահովվել Հիմնադիր Խորհրդարանի անդամների տարրական իրավունքները, մասնավորապես փաստաբան ունենալու իրավունքը: Խուզարկությունները և բերման ենթարկումները ուղեկցվել են ուժի ակնհայտ ցուցադրմամբ: Մասնավորապես Հիմնադիր Խորհրդարանի Վանաձորյան գրասենյակի ներկայացուցիչ Հովհ. Ղազարյանի բնակարանի խուզարկումը իրականացնելու նպատակով ներկայացել էին 15-20 ոստիկանության աշխատակիցներ:

Ներկայումս շարունակվում են «անհետաձգելի քննչական գործողությունները և օպերատիվ հետախուզական միջոցառումները»: ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի հատկանիշներով: Մինչ այժմ իբրև թե «զանգվածային անկարգությունների նախապատրաստման և իրականացման համար» որպես նախատեսված միջոցներ և գործիքներ առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, Հիմնադիր Խորհրդարանի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր:

ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցառումները գնահատում ենք ապօրինություններ՝ ուղղված ՀՀ քաղաքացիների դեմ, որը նպատակ ունի ճնշել և սահմանափակել նրանց կարծիքի ազատ արտահայտման և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը: Առևերույթ նման ակնհայտ ապօրինի գործողության հրահանգ կարող է տրվել միայն անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները գնահատում է հակասահմանադրական, անբարոյական և համարում է քաղաքական հետապնդում, որի ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ քաղաքական իշխանությունը:

 

Վանաձոր, 07 ապրիլի, 2015թ.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930