Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանցի օգտատերերի շրջանում թունդ վեճեր, մեծ աղմուկ է ծագել, երբ պարզվել է, որ Բաքվի Արիֆ Հեյդարով փողոցի 23 հասցեում գտնվող «Մոնթիբուրգ» սրճարանի մուտքի ցուցանակին պատկերված է Զորավար Անդրանիկի նկարը: Ադրբեջանցի լրագրողներից մեկը գնացել է այդ սրճարան եւ մատուցողին հարցրել, թե ինչո՞ւ են կախել Անդրանիկի նկարը: Վերջինս պատասխանել է, որ դա Անդրանիկի նկարը չէ, այլ գինու, լիկյորի գործարանի սեփականատեր Մոնտինի, որի անունն է գրված նկարի տակ:
Մատուցողն ասել է, որ ինքը երբ եկել է այդ սրճարանում աշխատելու, նկարը կախված է եղել, շատերն են նայել դրան, սակայն չեն ճանաչել Անդրանիկին:
Ստացվում է՝ տարիներ շարունակ ադրբեջանցիները չեն մտածել, թե գինու, լիկյորի գործարանի սեփականատերն ինչո՞ւ է գեներալի ուսադիրներով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ vesti. az կայքի