Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարաթուկ» տուրիստական ընկերության հանդեպ հարուցվեց վարչական վարույթ

Ապրիլ 07,2015 13:29

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, զբոսաշրջային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Մարաթուկ» ընկերության հանդեպ հարուցվեց վարչական վարույթ: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 7-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում:

Տեղեկացնենք, որ մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են «Մարաթուկի» գործունեությանը՝ նշելով վերջինիս կողմից դրսևորվող հնարավոր հակամրցակցային գործողության մասին: Մասնավորապես, հոդվածներում նշվում է, որ ընկերությունը տարիներ շարունակ չարտերային թռիչքներ է իրականացնում Երևան-Հունաստանի Կրետե կղզի ուղղությամբ և այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք:

Ըստ հրապարակումների, «Մարաթուկը» չարաշահելով իր դիրքը, նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների համար ստեղծում է մուտքի խոչընդոտներ: Ընկերությունը մեղադրվում է նաև սպառողներին մոլորեցնելու, մասնավորապես գովազդային բուկլետներում ոչ ճիշտ տեղեկատվություն նշելու և դրանք տարածելու մեջ:

«Մարաթուկ» տուրիստական գործակալության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման, այդ թվում` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման համար:

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930