ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն