«Ես անկեղծորեն հավատում եմ, որ ձեզնից ով էլ երբևէ գնում է Ծիծեռնակաբերդ` հավուր պատշաճի և հավուր կեցվածքով է գնում: Երբևիցե մտքիս ծայրով կասկածել թույլ չեմ տալիս, որ որևէ մեկը կհամարի, թե կարելի է գնալ Ծիծեռնակաբերդ ու զվարճանալ: Մեծ միջոցառում է եղել, նախատեսած 3000 հոգուց ավելի շատ մարդ է ներկա եղել և նախապատրաստական ընթացքը տևել է երկար: Հուշահամալիր բարձրանալը տևում է շատ երկար և մարդկանց հավաքվելը նույնպես տևում է երկար: Մարդիկ եկել էին տարբեր մարզերից և իրենք էլ էին հավատում, որ իրենք Աստվածահաճո բան են անում»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Օրեր առաջ, ՀՀԿ կանանց խորհուրդն այցելել էր Ծիծեռնակաբերդ` կոչ անելով աշխարհի կանանց ու մայրերին`ճանաչեց Ցեղասպանությունը: Լրատվական կայքերում եւ համացանցում հայտնվեցին ՀՀԿ-ական կանանց երջանիկ ժպիտներով լուսանկարները, ինչը բավական քննադատության եւ մեկնաբանությունների տեղիք տվեց: ԱԺ փոխնախագահը պարզաբանեց, որ երբ մարդիկ իրար հանդիպում էին՝ ժպտում էին, դա ոչ թե բուն միջոցառումն էր, այլ միջոցառման նախապատրաստական ընթացքը: ՀՀԿ-ական կանանց խոսք ու զրույցը, միմյանց ուղղված ժպիտները, ըստ Հերմինե Նաղդալյանի, հուշարձանից շատ հեռու է եղել:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ծաղիկները վերեւ պահած նկարները հարսանիք էին հիշեցնում, Հերմինե Նաղդալյանը հակադարձեց. «Ոչ, իզուր ես նման կերպ կարծում, ծաղիկները որևէ հարսանյաց արարողության ձեւաչափ չունեն: Ծաղիկները խնդրեցի բարձրացնել, որ համոզվեմ, որ բոլորը ծաղիկ ունեն»:
Նա հերքեց այն խոսակցությունները, թե բազմաթիվ ուսուցչուհիների պարտադրանքով են այդտեղ բերել: «Թող այդ ուսուցչուհիներից որևէ մեկը իր անուն ազգանունով դուրս գա ասի, որ չէր ուզում գալ հարգանքի տուրք մատուցել, ու որ նրան պարտադրանքով են բերել: Մնացածը` մառազմի թեմաներ են»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյան/NEWS.am
Գոնե Աստծու անունը մի տվեք էլի…Ցինիզմն էլ սահմաններ ունի…
Ոչ մի ցինիզմ չկա՛, Հասմիկ:………. Բայց, այ, նախանձ կա՛ Ձեր խոսքում:
Ամենաառաջին մառազմն այն է, որ դուք ու ձեր նմանները երկրի ղեկավարմանն են մասնակցում….
Ու ինչպես եք կարծում, էդ ովա իրա գլխից ու աշխատանքից ձեռք քաշել, որ դուրս դա ու ասի իմ ականջներից քաշելով են բերել…. Ոմ եք եկել հիմարի տեղ դնում…. Ու ոնց էր տեսար 3000ն էլ ծաղիկ ունին???? կարողացար վայրկայնների ընթացքում հաշվել այդքանի ձեռքերը…. Ամոթա, ամոթ…. Ձեզ հայ կնոջը վայել պահեք…
Մառազմ ջան, բա մի հատ «վայկայնների» ընթացքում հրովարտակ գրեք «հայ կնոջը վայել պահվածքի» մասին))))))))):……….Ինչ լավ է, որ Դու՛ք չեք մասնակցում երկրի կառավարմանը:
Ներողություն խնդրելն էլ տարրական բարեկրթություն է, որ իսպառ բացակայում է… մի բան էլ դեռ հոխորտում ու սպառնում է… ուր գնում, խայտառակում է ռեսպուբլիկան, նույնիսկ բառապաշարն է համապատaսխան ոլորտից` “մառազմ”, բարեկիրթ ԿԻՆԸ երբեք այդպես չի խոսում…իսկական մղձավանջ…իսկ իր պաշտոնն ու քաղաքական կարգավիճակը, երևի ենթադրում են պրոտոկոլի իմացություն, և դրա հետևողական կիրառում… օտարերկրյա հյուրերին, որ ուղեկցում եք Ծիծեռնակաբերդ, տեսել եք նման կերպարով ներկայանան… երբ որ նույնիսկ զոհերը մերն են, իրենցը չեն…