Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ
– Ի՞նչ եք կարծում, իշխանությունը կարո՞ղ է գնալ քայլի, որ պահանջի վերանայել պայմանագիրը և բանակցություններ սկսի Իրանի հետ։
– Այդ հնարավորությունից իշխանությունն ինքն իրեն զրկել է, երբ 2013-ին այդ պայմանագիրը ստորագրվեց «Գազպրոմի» հետ։
– Այսինքն, այն վերանայման ենթակա չէ։
Կարդացեք նաև
– Իհարկե, որովհետև այդ ժամանակ էլ ասվեց, թե՝ ինչո՞ւ եք զրկում ՀՀ-ին այլընտրանքային աղբյուրներից։ Ընդհանրապես, ցանկացած դեպքում, սա տնտեսագիտության աքսիոմա է, միշտ պետք է այլընտրանք ունենալ։ Եթե չկա այլընտրանք, պետք է ստեղծել, իսկ մենք այլընտրանք ունեինք և դրանից զրկեցինք մեզ։ Այդ այլընտրանքից չզրկելու դեպքում կարող էինք այսօր ունենալ ոչ թե սահմանին 189 դոլարով գնված գազ, այլ առնվազն 10-30% ավելի էժան։ Ինչ վերաբերում է հանձնաժողովին, անգամ դրա փաստաթղթերով ապացուցվում է այն, ինչի մասին խոսել ենք՝ ՀՀ-ում կա անարդյունավետ գազային համակարգ, և դա փորձում է իր անարդյունավետությունը և իր գոյությունը հիմնավորելու համար բարձր սակագներ սահմանել։ Այդ տրամաբանությամբ և նման ոճով աշխատանքի հետևանքը միշտ լինելու է գազի գնի բարձրացումը, ու մենք երբեք չենք տեսնի գազի օպտիմալ գին, որը տրամաբանված ու հիմնավոր կլինի։ Հանձնաժողովի եզրակացությունում որևէ ձևով չի հիմնավորվում, թե ինչո՞ւ գազի գինը սահմանից սպառողին հասնելու համար պետք է գրեթե 2 անգամ բարձրանա, ինչո՞ւ սպառողների թվաքանակի նվազման դեպքում գազի աշխատողների քանակը պետք է ավելանա, կամ ինչո՞ւ պետք է նրանց միջին աշխատավարձը ՀՀ-ում միջին աշխատավարձից 30% ավելի լինի։ Ցավոք, այդ եզրակացության քննարկումը կարող է ձևական բնույթ կրել, քանի որ իշխանության ներկայացուցիչները հակված չեն իրականությունը ներկայացնել։ Այն իրականությունը, որ «Գազպրոմ-Արմենիան» տարիներ շարունակ անարդյունավետ կառույց է եղել, անարդյունավետ ծախսեր է արել, որի արդյունքում ոչ թե իրենք են տուժել՝ որպես կազմակերպություն, այսինքն՝ պետք է շահույթ չստանային և վնասներ կրեին, այլ տուժում են գազօգտագործողները՝ ՀՀ քաղաքացիները։
Մի հանգամանք էլ կա, որ վերաբերում է նաև էլեկտրացանցին։ Մեզ մոտ՝ գազի համակարգում, երբ սկսվեց զանգվածային գազիֆիկացումը և նման էր ԽԱՀՄ տարիների ոճին, որ ասում էին՝ ամենաշատ բժիշկներն ունենք, ամենաշատ ուսուցիչներն ունենք, ամենաշատ գազ սպառող երկիրն ենք և ամենաշատն ենք գազիֆիկացված ու էլեկտրիֆիկացված, հիմա մեզ մոտ այդ լոզունգը կիրառվեց, և դարձանք 90% և ավելի գազիֆիկացված երկիր։ Բայց ապագային ուղղված ծրագրերը՝ գազի սպառման ծավալների աճ, էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի սպառման ծավալների աճ, արտահանում, դարձավ զրո, հատկապես՝ վերջին 6 տարում։ Այսինքն՝ այս համակարգը պետք է սպասարկեր ընդհանրապես այլ տնտեսություն, բայց սպասարկում է նախկին տրամաբանությամբ ստեղծված համակարգի հակառակը, և ունենք մի համակարգ, որի հիմնական սպառողը քաղաքացին է, և դրա կրած վնասները պետք է փոխհատուցեն սպառողները՝ մենք։ Ու փոխանակ մտածեն սպառողների թիվը մեծացնելու մասին, ամեն ինչ անում են այն կրճատելու համար։ Իսկ սակագնի բարձրացման արդյունքում գազի սպառումը կրկին կկրճատվի։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում