Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի Գյումրու պատասխանատուի տան կտուրից հայտնաբերել են նռնակ

Ապրիլ 07,2015 12:44

Այսօր առավոտյան ժամը 7-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցներ խուզարկել են Հիմնադիր խորհրդարանի Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանի բնակարանը՝ պատճառաբանելով, որ տեղեկություն են ստացել այն մասին, թե վերջինս զենք է պահում:

Խուզարկության արդյունքում նրա տան կտուրից հայտնաբերել են նռնակ, սակայն Արամ Հակոբյանի մերձավորների ասելով՝ կտուրը բաց է եւ ցանկացած մեկը ցանկացած պահի ինչ ուզի՝ այնտեղ կտեղադրի:

Արամ Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանություն: Այժմ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները՝ թվով 10 հոգի, խուզարկում են Գյումրու քաղաքապետարանի հին շենքի դիմաց գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակը:

Հիմնադիր խորհրդարանի Գյումրու գրասենյակի ղեկավարի բնակարանը խուզարկելով, ոստիկանները այնտեղից տարել են 2 համակարգիչ, վերցրել են Արամ Հակոբյանի հեռախոսը, Հիմնադիր խորհրդարանի խտասկավառակները, որոշ փաստաթղթեր, ինչպես նաեւ առգրավել են տան գրքերը: Իսկ հատկապես ի՞նչ բովանդակությամբ գրքեր են տարել, տան անդամների ասելով՝ պատմական թեմաներով: Սկզբում վերցրել են նաեւ տան անդամների հեռախոսները, այնուհետ դրանք վերադարձրել են:

Ըստ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների՝ այս ամենը սպասելի էր, քանի որ տառացիորեն նույնը կատարվում է Երեւանում ու այլ մարզերում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930