Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյան. «Սա շանտաժ է, չկա նման բան». «Ժողովուրդ»

Ապրիլ 07,2015 12:40

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, որը սակայն, հավաստիացրեց, թե այդ ամենը «շանտաժ է»։

Այն պնդմանը, թե ապրիլի 5-ին՝ ժամը 16:50–ի սահմաններում, Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցում գտնվող «Ծիածան» շինանյութի խանութի մոտ տեսել են իր որդու մեքենան, ավելին՝ Հակոբյանը տեսել է իր որդուն, որը սպառնացել է, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Իմ տղան այդ ժամանակ տանն է եղել, սակայն իրա մեքենայով իր ընկերն է անցել, բայց ընկերն էլ ասում է, որ ես այդ մարդուն ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ նման խոսակցություն է եղել։ Կրկնում եմ՝ սա շանտաժ է, չկա նման բան»։

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցում գտնվող «Ծիածան» շինանյութի խանութի սեփականատեր Նարեկ Հովսեփյանի հետ։ Ըստ նրա՝ ինքը նշված ժամին տեսել է Ռոբերտ Հակոբյանին իր խանութի մոտ. «Ես մեր խանութի մոտ կանգնած էի, եւ այդ մարդը սովորականի պես մոտենում էր մեր խանութին, իսկ այդ մեքենան, որի ղեկին նստած էր Դերենիկը, այդ ընթացքում անցավ նրա կողքով, եւ որեւէ բան չի եղել։ Այդ մարդը մեր աշխատողներից բան է հարցրել եւ դուրս եկել։ Եթե որեւէ մարդու մի բան ասեն, ապա նրա դեմքի վրա մի միմիկա կփոխվի, բայց ինքը սովորականի պես մտավ ու դուրս եկավ։ Իսկ ավելի ուշ, երբ իմացա, որ սպառնացել են այդ մարդուն, շատ զարմացա, քանի որ ես ականատես եմ եղել, թե ինչպես է մեքենա անցել, եւ այդ մարդը սովորականի պես մտել է մեր խանութ, եւ որեւէ այլ բան տեղի չի ունեցել»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հիմա, որ ստրուկները տիրոջը հերթով կսրբացնեն դա պարզ է, բայց հարգելի լրագրող Ձեր տված հարցերի պատասխանը կարծում եմ ինքներդ գիտեիք կամ, ո՞ր մի տեսնողն է այսօր Գորիսում (և ընդհանրապես) իր գլխից ձեռք քաշել, որ իբր ասեր գիտեք ես տեսել եմ նման բան։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930