Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է մեր եզդի եղբայրների հանդեպ տեղի ունեցածին ԱԺ-ում տալ գնահատական

Ապրիլ 07,2015 12:29

Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Իրաքում եզդիների հանդեպ լարվածությունը սրվել է»: Նա առաջարկեց, որ Օսմանյան կայսրությունում եզդիների հետ տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելու մասին օրինագիծը, որը լուրջ մասնագիտական քննարկում եւ վերլուծություն է պահանջում, մշակել հետո, իսկ այս պահին անհրաժեշտ է հայտարարություն ընդունել ներկայիս իրավիճակի մասին. «ԲՀԿ-ն ունի մեկ առաջարկ, այն, ինչ կատարվում է այսօր եզդիների հանդեպ Հյուսիսային Իրաքում գոնե մինչեւ ապրիլի 24-ը դրան տալ խորհրդարանի կողմից գնահատական: Դա մեր բարոյական պարտքն է, որ մեր եզդի եղբայրների հանդեպ տեղի ունեցածին տանք գնահատական»:

Նաիրա Զոհրաբյանը առաջարկեց քննարկում կազմակերպել խմբակցությունների հետ եւ հայտարարության տեքստ մշակել:

Գալուստ Սահակյանը դեմ չէր. «Համամիտ ենք բոլորս էլ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930