Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը բանալիով բացեց գրասենյակի դուռը, որտեղ առավոտից խուզարկություններ են ընթանում եւ փորձեց անձամբ ԱԱԾ աշխատակիցներից պարզել՝ ի՞նչ հիմքով են նրանք սկսել աշխատանքները:
Նախքան դուռը բացելը, տարածքը հսկող ոստիկաններից մեկին նա խնդրել էր բացատրություններ տալ, թե ինչու են փակել դուռը եւ ինչու են այդքան երկար խուզարկում:
Ոստիկանության աշխատակիցը պնդել էր, թե իրենք պարզապես հասարակական կարգի պահպանության աշխատանքներ են կատարում եւ որեւէ կապ չունեն ներսում սկսված խուզարկություն իրականացնող Քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի աշխատակիցների հետ:
Այս բացատրությունից դժգոհ Գագիկ Սարուխանյանը դուռը բացեց, բայց ներսում աշխատողները արգելեցին նրա մուտքը, չնայած վերջինս ներկայանում էր գրասենյակի տնօրեն եւ պահանջում բացատրություններ: Ներսում խուզարկություն իրականացնողները ցույց տվեցին իրենց փաստաթղթերը եւ պնդեցին, որ օրենքով սահմանված կարգով են իրականացնում աշխատանքները եւ Գագիկ Սարուխանյանին դուրս հանեցին:
Կարդացեք նաև
Խուզարկությունը գրասենյակում դեռ շարունակվում է
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչքան պետք է ատել սեփական Երկիրն ու Ժողովրդին, որպեսզի դիմել այդպիսի ստահակ ահաբեկչական քայլերի: Մի մոռացեք, որ Ժողովուրդը կորցնելու ոչինչ չունի: Մի զատվեք Ժողովրդից, հիշեք դառը պատմությունը, չստիպեք Ժողովրդին պայքարել երկու ճակատով: Դուք շատ մեծ պատասխանատվություն եք վերցնու ձեր նեղ ուսերին: Ժողովրդին մի ստիպեք ընտրություն կատարել …