Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շտապեք Աբովյանի քաղաքապետ նշանակել. «Հրապարակ»

Ապրիլ 07,2015 12:15

Աբովյանի ապագա քաղաքապետի հարցի հետ կապված՝ մամուլում ակտիվորեն շրջանառվում է Արթուր Հարությունյանի անունը (հայտնի է «Պալաչ» մականունով): Հիշել են Գագիկ Ծառուկյանի հետ նրա տարաձայնություններն Աբովյան-Երեւան երթուղային գծերի շուրջ, մի պատմություն են առաջ տանում, թե Պալաչը խաղում է ՀՀԿ թիմից։ Դարձյալ խնդրի պարզունակացման հետ գործ ունենք։ Արդյոք ՀՀԿ-ին Աբովյանում պե՞տք է մի քաղաքապետ, որ խնդրահարույց է թե իր եւ թե Աբովյանում իր հիմնական գործընկերոջ համար։ Բացառված չէ, իհարկե, որ Աբովյանի քաղաքապետի հիմնական թեկնածուն լինի ՀՀԿ-ական, բայց դա կլինի մի մարդ, որ հավասարապես ընդունելի կլինի թե Սարգսյանի եւ թե Ծառուկյանի համար։

Ահա եւ ամեն ինչի մասին խոսեցինք, բացառությամբ հիմնականի։ Չպետք է մոռանալ, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի է։ Կփորձի՞, արդյոք, որեւէ ընդդիմադիր ուժ թեկնածու առաջադրել Աբովյանում։ Այլապես հասարակությունը մտածում է, որ Աբովյանը Գագիկ Ծառուկյանի պապենական կալվածքն է եւ, ինչպես մյուս կալվածքները, հարկ է վճարում նախագահին։ Չկա, չէ՞, այդպիսի բան, հարգելի ընդդիմադիրներ։ Ապացուցեք հակառակը՝ այն, որ մենք կատարելագործված տեղական ինքնակառավարում ունեցող ժողովրդավարական երկիր ենք։

Իսկ մեր ընդդիմադիրներին դրա համար շատ բան պետք չէ՝ ընդամենը գնալ Աբովյան եւ խոսել աբովյանցիների հետ։ Եթե չեն կարող միայնակ, ապա կարելի է փորձել միասնական թեկնածուի տարբերակը։ Սա էլ նախագահի ընտրություն չէ, որ չկարողանան միավորվել։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930