«Կռիլյա Սովետովի» նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Մեր հայրենակիցը հիմա 2-րդ կարգի հաշմանդամ է եւ ստացած թոշակը մի կերպ բավարարում է դեղեր գնելուն, որոնց շատ օգտագործումը վնասում է լյարդը:
Կարապետ Միքայելյանին սրտի եւ լեղապարկի վիրահատությունների համար 480 հազար ռուբլի է հարկավոր, որը մեր հայրենակիցը չունի: СЭ-ի հետ զրույցում նա հարկադրված դիմել է մարդկանց՝ իրեն ֆինանսապես աջակցելու խնդրանքով՝ ով որքան կարող է:
Հարցին, թե նրան որեւէ մեկն օգնե՞լ է, ֆուտբոլիստը պատասխանել է. «Օգնել է Ռոման Բերեզովսկին: Հաշվեհամարին գումար է փոխանցել նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը»:
Կարապետ Միքայելյանի փրկությանը միանալ ցանկացողները գումարը կարող են փոխանցել նրա կնոջ Խնայբանկի քարտին: Հաշվի համարն է.
Կարդացեք նաև
67 62 80 38 91 42 23 62 85: Բոլեեւա Սվետլանա Միխայլովնա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ СЭ-ի