Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլքսանչորսյան միջոցառումները կտապալվե՞ն

Ապրիլ 07,2015 11:54

Հիմնադիր խորհրդարանի բերման ենթարկված անդամների թիվը համալրվում է նորերով: Քիչ առաջ Վարդան Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Երեւանից բերման է ենթարկվել ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, Կապանի կառույցի ղեկավարը՝ Գեւորգ Գասպարյանը եւ իրենք չեն կարողանում կապ հաստատել այլ մարզերի կառույցների ղեկավարների հետ, ինչը կասկածի տեղիք է տալիս, որ այլ բերման ենթարկվածներ էլ կան: Ըստ Վարդան Հակոբյանի, առավոտյան խուզարկություն է սկսվել նաեւ Գարեգին Չուքասզյանի ծնողների տանը, իսկ Չուքասզյանի հետ չեն կարողանում կապվել, նրանից ոչ մի տեղեկություն չունեն:

Վարդան Հակոբյանի տեղեկացմամբ՝ բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել քրեական գործի շրջանակներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով եւ իրենք տեղեկություն չունեն՝ արդյոք քրգործի շրջանակներում բերման ենթարկվածները ձերբակալվել են, թե ոչ: Տեղի ունեցածը Վարդան Հակոբյանին հիշեցրեց 2008թ. փետրվարի 28-ը, երբ նման քաղաքական հետապնդումներ եւ ոտնձգություններ էին սկսվել ՀԱԿ անդամների նկատմամբ: «Եթե հիշում եք՝ պատասխանը չուշացավ եւ տեղի ունեցավ մարտի 1-ը»: Իրենց դեպքում էլ Վարդան Հակոբյանը չի բացառում, որ քաղաքացիական անհնազանդություն կսկսվի եւ կտապալվեն ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930