Կենտրոնի քննչականում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում. «Այսօր առավոտյան ժամը 6-ի կողմերը 10 ոստիկաններ դատավորի տված սանկցիայով եկել էին մեր տուն՝ խուզարկու, կասկածով, որ կոչ եմ արել անկարգության։ Հետևաբար` փնտրում էին զենք, զինամթերք, փաստաթղթեր եւ այլն։ Առգրավել են 3 համակարգիչ, կրիչներ, Հիմնադիրի թռուցիկներ եւ բուկլետներ, ԱԻՄ-ի բուկլետներ, խտասկավառակներ եւ այլ թղթեր։ Հիմա ես Կենտրոնի քննչականում եմ։ Ասում են, որ ձերբակալելու խոսք չկա, բայց չեմ հավատում, քանի որ արդեն մի քանի հոգի ձերբակալված են»։
Ավելի ուշ նոր գրառում է կատարել. «Հիմա արդեն բերման ենթարկելու հրաման տրվեց եւ հավանական է՝ տանեն ԱԱԾ»