Պահպանողական կուսակցությունը ցնծությամբ ողջունում է մեր երկրի բնական դաշնակից Իրանի Իսլամական Հանրապետության և մեր երկրի ռազմավարական դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ ջանքերով Լոզանում ձեռք բերված պայմանավորվածություններն ու փոխըմբռնումը: Լիահույս ենք, որ փաստաթղթի վերջնական ստորագրումը նոր դուռ կբացի տարածաշրջանային դրական զարգացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համալիր անվտանգության համար:
Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդ