Այսօր վաղ առավոտից նախագահի նստավայրի դիմաց հավաքված «Նաիրիտի» գործազուրկ աշխատակիցները կրկին սպասում են Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։ Սակայն նրանք վստահ են, որ նա ոչ դուրս կգա, ոչ էլ կնայի իրենց կողմ։
Նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից էլ նրանք գոհ չեն։
«Քանի անգամ է գալիս ենք, անգամ հաշվի չի առնում, որ այստեղ ենք, գոնե հավաքարարին ուղարկի ասի՝ գնացեք, տեսեք ինչ են ուզում։ Մարդիկ աշխատել են եւ իրենց փողն են ուզում»,-Aravot.am-ի հետ զրույցում այս կերպ իրենց վրդովմունքը հայտնեցին նաիրիտցիները։
«Ցավալին էլ այն է, որ վարչապետը ասել է, որ իրենք գործ չունեն եւ աշխատավարձերի պարտքերի մարման խնդիրը գործարանի սեփականատերը պետք է լուծի»։ Նաիրիտցիները հետաքրքրվում են՝ ո՞վ է այդ գործարանի տերը։
Կարդացեք նաև
Նաիրիտցիները վստահ են, որ նախագահին իրենք ընտրել են, որպեսզի նա պաշտպանի ժողովրդի շահերը, սակայն նա արհամարհում է ժողովրդին. «Նաիրիտցիներին այսպես արհամարհել պետք չէ, «Նաիրիտն» այնպիսի հզոր գործարան է եղել, որ դրա հետ չի կարելի այդպես վարվել»։
Մանրամասն՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ