Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ. «Սա քաղաքական հետապնդում է»

Ապրիլ 07,2015 11:12

«Ի՞նչ գնահատական պիտի տանք, սա քաղաքական հետապնդում է, սրան ուրիշ գնահատական տալ հնարավոր չէ»,-Aravot.am-ի հարցին`ի՞նչ գնահատական կտա այսօր առավոտվանից Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալություններին ու խուզարկությունների, այսպիսի կարծիք հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:

Հետաքրքրվեցինք`բացի ազատամարտիկ Պավել Մանուկյանի ձերբակալությունից, նոր ձերբակալվածներ կա՞ն, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ձերբակալված են Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Թորոս Սեֆիլյանը և Պավլիկ Մանուկյանը, բոլոր տեղերում էլ խուզարկություններ են ընթանում»: Խուզարկությունների և ձերբակալությունների հիմքերի մասին Վարդան Հակոբյանը դեռ չմանրամասնեց:

Հիշեցնենք, որ Այսօր՝ ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) են ներկայացել  իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930