Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Հակոբյանի՝ համաժողովրդական ցասում եւ քաղաքացիական անհնազանդություն կլինի

Ապրիլ 07,2015 11:05

Հիմնադիր խորհրդարանի կենտրոնական գրասենյակում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են խուզարկությունները: Այս պահին գրասենյակի դիմաց հավաքվել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամները եւ ոստիկաններ: Կան բերման ենթարկվածներ՝ Ժիրայր Սէֆիլյանը, նրա եղբայր Թորոս Սէֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը: Նրանց բնակարաններում նույնպես խուզարկություններ են տեղի ունեցել:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ազգային անվտանգությանը սպառնալիք են, որ ԱԱԾ-ն սկսել է զբաղվել նրանցով: Ի պատասխան նա ասաց, որ ազգային անվտանգության միակ սպառնալիքը գործող ռեժիմն է, որը քաղաքական հետապնդումներ է սկսել իրենց դեմ, իրենց լռեցնելու համար, բայց իշխանություններին չի հաջողվի: Որովհետեւ, ըստ նրա, իշխանության ձեռնարկածը ժողովրդական ցասում է արթնացնելու եւ քաղաքացիական անհնազանդություն է սկսվելու: «Եթե իշխանության ուզածը դա է՝ ապրիլի 24-ի նախաշեմին, ապա իշխանությունը կունենա դա: Դա ոչ մեկից կախված չի լինելու, կլինի համաժողովրդական ցասում եւ 100-ամյակի շեմին լավ նվեր կլինի»:

Հիմնադիր խորհրդարանի անդամների տեղեկություններով՝ խուզարկություններ են սկսվել նաեւ իրենց մարզային կառույցներում եւ բերման ենթարկվածներ կան նաեւ մարզերում: Այս պահի դրությամբ նշվում է միայն Վանաձորի կառույցի ղեկավար Հովհաննես Ղազարյանի անունը:

Մանրամասները՝ շուտով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Հա, հեսա գետերը կփոխեն իրենց հունը, ժայռերը հրաբուխ կժայթքեն, երկրագունդը թարս կֆռռա, էլ ոնց կլինի, մի երկու արկածախնդրի ականջները ոլորել են՝ խախտելով նրանց էշ-էշ բաներ անելու սահմանադրական իրավունքը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930