Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով: Նալբանդյանը հանդիպում պետք է ունենա Լավրովի, Պետդումայի նախագահ Նարիշկինի, ռուսաստանյան խմբագիրների եւ վերլուծաբանների հետ: Այլ կերպ ասած` պաշտոնական այս այցն, ըստ էության, կարող ենք մեկնաբանել որպես մշակողական այց:
Խնդիրն այն է, որ վերջին շրջանում պաշտոնական Երեւանը բավական ակտիվ աշխատել է երկու կարեւոր ուղղություններով՝ Եվրոպա եւ Չինաստան: Սերժ Սարգսյանը Եվրոպայի հետ հարաբերությունները Եվրոպական շաբաթ բնորոշեց, իսկ Չինաստանի նրա պետական այցի ընթացքում ընդունված համատեղ հռչակագիրը երեւի թե ոչնչով չէր զիջում ռազմավարական դաշնակցային հարաբերություններին բնորոշ փաստաթղթերին:
Սովորաբար նման պարագաներում պաշտոնական Երեւանը նմանօրինակ «կողմնակի» այցերը զուգորդում է Մոսկվա կատարած այցելությունների հետ, եւ այդ իմաստով, իհարկե, սպասելի էր, որ գալու է նաեւ Մոսկվայի հերթը: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ Մոսկվա այցելում է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Նալբանդյանը: Այսինքն` Մոսկվան հրավիրում է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Նալբանդյանին:
Սա, իհարկե, հարցեր առաջացնում է, հատկապես նկատի ունենալով մի քանի շաբաթ առաջ, ի դեպ` Հայաստանում իր իսկ հռչակած կամ բնորոշած Եվրոպական շաբաթի օրերին, Ադրբեջանին վաճառվող ռուսաստանյան զենքի մասին Սերժ Սարգսյանի աղմկոտ հայտարարությունը: Այս տեսանկյունից դժվար է միանշանակ ասել՝ Երեւա՞նն է հրաժարվել նախագահական մակարդակով «հաշվետու» լինել Ռուսաստանին՝ Եվրոպայի ու Չինաստանի համար, թե՞ Ռուսաստանն է Սերժ Սարգսյանին, այսպես ասած, աստիճանազրկել, եւ նրա փոխարեն Նալբանդյանին են հրավիրում հաշվետու լինելու:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում