Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պրագմատիզմն է պակասում

Ապրիլ 07,2015 10:20

Վերջին օրերին, երբ հայտնի դարձավ, որ Հայաստան է գալիս Քիմ Քարդաշյանը, մեր կեղծ բարեպաշտները մեծ աղմուկ բարձրացրին: Ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, թե հատկապես ինչից են նրանք դժգոհ, բայց ենթադրում եմ, որ նրանց դուր չի գալիս այդ կնոջ «բարոյական կերպարը»: Կարելի է մտածել, որ ամերիկահայ մոդելի վրա բոլոր հարձակվողները կա՛մ կուսակրոն քահանաներ են, կա՛մ էլ միանձնուհիներ: Համոզված եմ՝ ոչ ոք ոչ մեկի դատավորը չի ոչ մի հարցում, հատկապես՝ անձնական կյանքի:
Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ կյանքով է ապրում Քիմ Քարդաշյանը, ինչպես է փող աշխատում, ինչ շորեր է հագնում, ինչպես է լուսանկարվում եւ այլն: Դա նրա անձնական գործն է:

Փաստն այն է, որ նա ունի միլիոնավոր երկրպագուներ, այդ միլիոնավոր մարդկանց համար Քարդաշյանը հեղինակություն է, նրա ասած ամեն մի բառ լսելի է աշխարհի մասշտաբով: Պատահական չէ, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոսում է Քարդաշյանի հետ իր ազգակցական կապերի մասին (մոր կողմից՝ չմտածեք հանկարծ, որ Քեմերոնը հայ է): Բրիտանացի քաղաքական գործիչը հասկանում է, որ այդ թեմայով խոսելն իրեն հավելյալ ձայներ կբերի:
Իսկ մենք փոխանակ ուրախանանք, որ այդպիսի ճանաչում ունեցող անձնավորությունը ոչ միայն չի ուրանում իր հայկական արմատները, այլեւ ցանկանում է, որ ամբողջ աշխարհում ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, մեր փարիսեցիները նրան պոզուպոչ են կպցնում: Եթե մի քանի ոլորտներում Քիմ Քարդաշյան կամ Շարլ Ազնավուր ունենայինք, մեր գործերը շատ ավելի լավ կգնային:

Մենք պետք է հասկանանք, որ Ցեղասպանության մասին հայերեն իրար հետ խոսելն առանձնապես իմաստ չունի, որովհետեւ մենք խնդիր չունենք իրար ինչ-որ բան ապացուցելու կամ իրար հավելյալ տեղեկատվություն հայտնելու: Մեր խնդիրը աշխարհի՛ն մեր ճշմարտությունն ասելն է: Ո՞ւմ միջոցով է այդ ճշմարտությունն ավելի հասանելի:

Աշխարհին հայտնի մարդկանց միջոցով՝ նոբելյան մրցանակակիրների, օսկարակիրների, այս կամ այն բնագավառի աստղերի միջոցով՝ հայ եւ այլազգի: Ինչպիսի խորը եւ գիտականորեն ապացուցված էլ լինի Եղեռնի մասին մեր հաղորդած տեղեկատվությունը, այն տեղ չի հասնի, եթե այդ գործին չմիանան աշխարհում ճանաչված մարդիկ: Եկեք պրագմատիկ լինենք եւ գոնե մենք՝ հայերս, չհարձակվենք մեզ օգուտ բերողների վրա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Իսկապես չե՞ք հասկանում: Թե՞ ձև եք անում:

  2. Ռուզան says:

    Բայց ո՞վ ասաց, որ նրա գալուստը կապված է 100-ամյակի հետ: Նա ինքը մի -երկու ամիս առաջ հայտարարել է, որ իր այցը կապ չունի ցեղասպանության հիշատակման օրվա հետ: Այնպես որ, պրն. Աբրահամյան, ժամանակից շուտ մի հուզվեք: Ինքն ուղղակի կրուիզ է գալիս:

  3. Արցախուհի says:

    Ավելի նախընտրելի է Քարդաշյանը խոսի ցեղասպանության մասին,քան Ծիծեռնակաբերդյան խրախճանքին ականտես լինենք ՙՙբարեպաշտ՚ կանանց մասնակցությամբ

  4. Թրավիս says:

    Տակաւին Զատիկի մթնոլորտում, Քիմ Քարդաշյանը որպես վատ կին – Աստուծոյ անունով – քարկոծողները լաւ կը լինի որ յիշեն Յիսուսի խոսքերը՝ «Ձեզանից ով անմեղ է, առաջին քարը թող նա գցի այդ կնոջ վրա» (Հովհ.8: 3-11) :

    Ասի ասած, իր կյանքի ներկայ հանգրվանին, Քիմ Քարդաշյան բաւականին աւանդական կենցաղ եւ վարքագիծ ունի՝ ամուսին, առաջին զաւակ, ընտանիք: Ի դէպ, ամուսինը շատ աւելի հռչակաւոր անձնաւորութիւն է, միջազգային լայնատարած համբավի արժանացած, իսկական արվեստագետ, եւ այդ ուղղությամբ եւս Քիմ Քարդաշյան-ի Ապրիլ 24-ի վերաբերյալ յանձնառությունը օգտակար է լինելու մեզի – պատկան մակարդակների վրայ – :

    Վերջապես, օրինակի համար, «100-ամեակը առանց ռեժիմի» շարժումը անհամեմատորեն աւելի ծանր անարգանգ է Մեծ Եղեռնի Մարտիրոսների նկատմամբ, խոր վնաս է բերում Հարիւրամյակին եւ Հայության, քան թէ՝ ամենախիստ տեսանկիւնից անգամ, Տիկին Քարդաշյանի այցելութիւնը Երեւան: Տակաւին չխոսելու համար բազմաթիւ այլ շեղումների մասին, Հարիւրամյակի առիթով…

  5. Hayk says:

    Անցյալ տարի, Ապրիլի 24՛-յան Քիմ Քարդաշյանի «Ճանաչեք Ցեղասպանությունը» գրառումը 5 միլիոն այցելու էր ունեցել: Անձամբ ես շատ շնորհակալ եմ նրան:……….Վերջին տարիներին մենք մի տեսակ «խասյաթ» ենք սարքել «մուննաթ» գալ բոլորի, և հատկապես նրա՛նց վրա, ովքեր փորձում են մեզ օգնել: Դա շատ վատ ու պատիվ չբերող երևույթ է: Այսօր աշխարհում մեզ՝ հայերիս ճանաչում են ամենաշատ հե՛նց Քարդաշյանով:

    • Habet says:

      Ճիշտ է, մեզ հայերիս աշխարհում ավելի շատ ճանաչում են Քիմ Քարդաշյանով ու ճիշտ է նաև որ շատ այլազգիներ քմծիծաղով են արտաբերում այդ անունը:

  6. Գալուստ Ենոքյան says:

    «Եթե մի քանի ոլորտներում Քիմ Քարդաշյան կամ Շարլ Ազնավուր ունենայինք, մեր գործերը շատ ավելի լավ կգնային:»
    Հարգելի Արամ, ինձ համար պարզ չէ թե ինչ «պրագմատիկ գործերի» մասին էք խոսում…դա կարծես հիշեցնում է տիկին Նաղդալյանին… իսկապես Եղեռն ը վեր է ածվել Մեծ Գործի…Գուցե եթէ աշխարհին «համոզենք» որ մեզ «խղճան», ինչ պիտի դիմացը «ստանանք»…ճիշտն ասած ես էլ իմ դպրոցում, Լոս Անջելոսում մտածում էի մի փոքր հիշատակի անկյուն…տիկին Նաղդալյանը եվ այս մեծ գործնականությունը ինձ լավ դաս եղավ, շնորհակալ եմ…
    Իրականում «պրագմատիստներին» ձեռփակալել են այսօր , որ ձգտում են Բռնապետությունից ազատվել…. 100 տարի հետո Հայաստանում (եթե էս բռնապտությունը հայ թողնի էդ երկրում) նշելու են այսօրվա անիրավ արարքների «օրը»…

    • Գալուստ Ենոքյան says:

      Կներեք մոռացա Ձեզ հիշեցնել Վիլյամ Սարոյանի «փոքր ազգի»… ինչ վերաբերում է Հրեաների «Հոլակաոստին» պրագմատիկ վերաբերվելուն…պատճառը կարծում եմ այն էր որ իրենք երբեք Հայրենիք, Էրգիր չեին ունեցել , մենք այսօր երկիր ունենք , բայց ցավոք ժողովրդին ստիպում են որ Էրգիրը լքեն գնան Սիբիրը ծաղկացնեն…շատ պրագմատիկ մոտեցում է…

  7. Ruben says:

    Որքանով այդ էգն է Աննամուսյան ու Անամոթյան, այնքանով էլ դուք՝ Մատահարիյան:
    Տհասների ռեխը զբաղեցնելու հերթական մաստակ:

  8. alfred says:

    Դե դրանք վատով ուրախացողներն ու չար նախանձով տառապողներն են:

  9. Delea Organizacion says:

    Այսօր մեր ազգը գաղթական է դաձրել Ձեր սուտի Հայրենասերների երեսից,այդ երբվանից դու բարեպաշտների մեդալն ու հավաստագիրն ստացաք որ մյուսներին անվանում ես կեղծ
    բարեպաշտներ,պարոն փոխան:Լավ է որ խոստովանում ես որ, լավ չես հասկանում թե հատկապես ինչից են նրանք դժգոհ,դրա համար ձեզ բացատրեմ:
    Պոռնիկությունը մեր ազգի կանանց չի գոհացնում իսկ մի գուցե անձամբ քո դուրը եկավ այդ պահը երբ նա հայտարարեց որ օրը 15 անգամ վերջացնում է իսկ բժիշկը ագելում է:Միայն այս պահին, մեր ազգին պոռնիկների ներդրումն էր պակասում:

    • Norik Ghazaryan says:

      Իսկապես, դա հայեցի չէ։ Ոնց կարելի ա օրը 15 անգամ վերջացնել։Հայ ազգի կանանց տարին երկու անգամից ավելի, չի կարելի։Ես առաջարկում եմ, բոլորին տեստ անցկացնել և ըստ արդյունքների՝ֆիլտրել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930