ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ:
Այդ հատվածում շուրջ 30 րոպեով երթևեկությունը կդադարեցվի տրանսպորտային
բոլոր միջոցների համար:
Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության
աշխատակիցները կկատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն