Մարտուն Գրիգորյանի գրասենյակում քիչ առաջ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակում ավարտեց «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը:
Հասարակական կազմակերպության խորհուրդը հրապարակել է հաղորդագրություն մամուլի համար, որում մասնավորապես ասվում է. «Սոցիալական ծանրագույն իրավիճակը, գործազրկությունը, բնապահպանական և կոմունալ կենցաղային խնդիրների կուտակումները, գների անսանձ աճը, կենսական կարևորագույն ոլորտների անվերահսկելիությունը և այս ամենի հետևանքով ահագնացող արտագաղթը չհանդուրժելով, մշտապես լինելով քաղաքացիական ակտիվ կենսադիրքում և նախաձեռնող, գիտակցելով քաղաքի հրատապ խնդիրների լուծմանը մասնակցելու պատասխանատվությունը, ԱԺ պատգամավոր, ԱԺ ԳԲ մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը հիմնադրել է ‹‹Հանուն Գյումրու և գյումրեցիների›› զարգացման հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունը որոշակի ծրագրերի իրագործմամբ Գյումրիում այսօր առկա խնդիրների նվազմանը, գյումրեցիների, հայաստանցիների և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար երբեմնի մեծ ճանաչում ունեցող քաղաքի գրավչությունը վերականգնելուն, Գյումրին կրկին ապրելու և արարելու ցանկալի բնակավայր դարձնելուն հասնելն է:
Կազմակերպության նախագահ Մարտուն Գրիգորյանը և խորհրդում ընդգրկված թիմակիցներն իրենց առջև նպատակ են դրել համախմբել Գյումրու առաջընթացով շահագրգիռ բոլոր անհատներին և կազմակերպություններին, անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից երկրի երկրորդ քաղաքում կենսամիջավայրի առողջացման, համայնքային կյանքի աշխուժացման լավագույն գաղափարների շուրջ:
Կազմակերպությունը գործունեություն է ծավալելու բոլոր այն բնագավառներում, որտեղ զգացվում է նոր խոսքի, նոր մտքի, նորովի մոտեցումների կարիքը: Իր նպատակների իրագործման համար կազմակերպությունը կհամագործակցի պետական կառավարման մարմինների, ՏԻՄ-երի, հասարակական, բարեգործական, դրամաշնորհատու կազմակերպությունների, հիմնադրամների, Սփյուռքում գործող համայնքային, հայրենակցական միությունների, սպորտի, մշակույթի, արվեստի նվիրյալների, գործարար շրջանակների և այլոց հետ՝ հանուն Գյումրու և գյումրեցիների»:
Կարդացեք նաև
‹‹Հանուն Գյումրու և գյումրեցիների›› զարգացման հասարակական կազմակերպության խորհուրդ
Էս տղեն մինչև արմունկները կրիմինալի մեջ է, ինչ հանուն Գյումրու?, ինչ բան, ամոթ է, թարգեք, նա իրանից ինչ է ներկայացնում, կամ ինչպես գյումրեցին է ասում ՝վով է օր?